Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի դեմ քրեական գործ են հարուցել

ՌԴ-ի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի նկատմամբ հարուցվել Է քրեական գործ «անփություն» հոդվածով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ռուսաստանի Քննչական կոմիտի պաշտոնական ներկայացուցիչ Վադիմիր Մարկինը:

«Ըստ հետաքննության տվյալների՝ Ա. Սերդյուկովը, լինելով պաշտպանության նախարար, ենթակա աշխատակիցներին բանավոր եղանակով հանձնարարել Է նախարարության բյուջեի հաշվին կառուցել ավտոմոբիլային ճանապարհ Աստրախանի մարզի Իկրյանոյեի շրջանի Կրասա գյուղից մինչեւ Շկոլնի կղզի, որի տարածքում Է գտնվում «Ժիտնոյե» ոչ առեւտրային ընկերությունը»,- ճշտել Է Մարկինը:

«Իր կարգադրությունը Սերդյուկովը պատճառաբանել Է իբր պաշտպանության նախարարության կարիքների համար հանգստյան բազա ստեղծելու ցանկությամբ: Բացի դրանից, նախկին նախարարի կարգադրությամբ կատարվել են «Ժիտնոյեի» տարածքի բարեկարգման աշխատանքներ»,- ասել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Նա նշել Է, որ «կանաչապատման աշխատանքները կատարել են ավիացիոն զորամասի ժամկետային մարտիկները, իսկ ավտոճանապարհը կառուցել Է երկաթուղային զորքերի գումարտակը», ըստ որում «ոչ մի կարգի կարգադրական փաստաթղթեր, հրամաններ կամ դիրեկտիվներ, որոնք կհիմնավորեին բյուջետային միջոցների ծախսումը կամ կսահմանեին ճանապարհի նկատմամբ պաշտպանության նախարարության իրավաբանական իրավունքները, չեն արձակվել»:

Ըստ հետաքննության վարկածի՝ նախկին նախարարի գործողությունները 56 միլիոն ռուբլին գերազանցող վնաս են հասցրել պետությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում