Բաշար ալ Ասադը Սիրիայի համար դրական է գնահատել Իրանի և «վեցնյակի» միջև համաձայնությունը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը շնորհավորել և դրական է գնահատել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին միջուկային խնդրի վերաբերյալ համաձայնության գալու առիթով: Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նշել է նոյեմբերի 27-ի երեկոյան Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, այս մասին հայտնում է SANA սիրիական լրատվական գործակալությունը:

Ասադը իր խոսքում նշելէ, որ Իրանը համաձայնության հասնելով կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում և ողջ աշխարհում, և դա իր հերթին ազդեցություն կթողնի Սիրիայի վրա երկու երկրների միջև ռազմավարական սերտ հարաբերություններ ունենալու պատճառով:
Իր հերթին նախագահ Ռոհանին հաստատել է, որ Իրանը կանգնած է Սիրիայի կողքին ահաբեկչության դեմ պայքարում, և հույս է հայտնել, որ Սիրիայի ողջ տարածքում կտիրի խաղաղություն: Իր ՝ նման դիրքորոշման մասին հայտնել Ռոհանին նախորդ օրը Թեհրանում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօլու հետ հանդիպման ժամանակ:

Նախորդ շաբաթ Իրանը և «5+1» խմբի երկրները համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Համաձայնությունը երաշխավորում է, որ Իրանն իրավունք ունի միջուկային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով

Հետևեք մեզ նաև Telegram-ում