ՀԱՊԿ-ում ստեղծվում Է թմրանյութերի դեմ պայքարի կենտրոն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման կոմպետենտ մարմինների Համակարգող խորհրդի՝ Մինսկում կայացած նիստում որոշում է ընդունվել կազմակերպության՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարի կենտրոն ստեղծելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Այսօր մեր խնդիրն է դնել կենտրոնի պրակտիկ գործունեության սկիզբը: Առաջին փուլում անհրաժեշտ է ստեղծել Համակարգող խորհրդի աշխատանքային խումբ՝ «ՀԱՊԿ-ի՝ թմրանյութերի տարածման դեմ գործողությունների կենտրոն»,- ասել է Ռուսաստանի՝ թմրանյութերի նկատմամբ հսկողության համերկրային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել ՀԱՊԿ-ի դերը: «Ակներեւ է, որ Համակարգող խորհրդի աշխատանքը նոր մակարդակի է հասնում, եւ այժմ նրա խնդիրն է ամրապնդել ու զարգացնել ձեռքբերվածը: Դրա համար անհրաժեշտ է վերաիմաստավորել ՀԱՊԿ-ի՝ որպես Եվրասիայում հակաթմրանյութային անվտանգության գլխավոր եւ ըստ էության միակ երաշխավորի դերը»,- հայտարարել է Իվանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում