«Եվրոպական ընտրությունը» Ուկրաինայի համար մնում Է հետագա զարգացման ռազմավարական ուղղություն.Յանուկովիչ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ելույթ ունենալով «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի լիագումար նիստում, խոստացել Է «մոտ ապագայում» ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Ուկրաինան եւ Եվրամիությունը հասել են ասոցացման համաձայնագրի կնքման ավարտական փուլին,-հայտարարել Է նա:-Համոզված եմ, որ դա նոր Էջ կբացի ուկրաինական պետության զարգացման մեջ, որակապես նոր մակարդակի կհասցնի մեր հարաբերությունները Եվրամիության եւ նրա անդամ պետությունների հետ: Ես հավաստում եմ մոտ ապագայում Ասոցացման մասին համաձայնագիրն ստորագրելու Ուկրաինայի մտադրությունը»:

«Համոզված եմ, որ Ուկրաինան եւ Եվրամիությունը արժանավայել կանցնեն այդ ավարտական փուլը,-հավելել Է նա:-Դրա գլխավոր նպատակը պետք Է լինի համատեղ միջոցառումների ծրագրի իրականացումը, որոնք ուղղված կլինեն նոր իրողություններին Ուկրաինայի տնտեսության ադապտացմանը»:

Յանուկովիչի խոսքով՝ «եվրոպական ընտրությունը» Ուկրաինայի համար մնում Է հետագա զարգացման ռազմավարական ուղղություն, իսկ «համաձայնագրի կնքման գործընթացում հարկադրական դադարը չի նշանակում Ուկրաինային խիստ անհրաժեշտ եվրաինտեգրացիոն բարեփոխումների դադարեցում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում