Մերկելը Յանուկովիչին հրավիրել է Գերմանիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, Յանուկովիչին հրավիրել է Գերմանիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Այլ մանրամասներ աղբյուրը չի կարողացել հաղորդել: Մինչ գագաթնաժողովի մեկնարկն Ուկրաինայի նախագահը հանդիպել է Անգելա Մերկելին: Հանդիպումը նվիրված է եղել ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ առկա իրավիճակին: Ուկրաինայի կառավարությունը կասեցրել է Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը’ ՌԴ-ի և ԱՊՀ երկրների հետ ավելի սերտ տնտեսական հարաբերություններ կառուցելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում