ԱՄՆ-ն շուտով կին նախագահ կունենա. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբման համոզված է, որ մոտ ապագայում Ամերիկայի նախագահը կդառնա կին:

«Մեր երկրում պետական ծառայության համակարգում անկրկնելի կանայք կան: Կասկած չկա, որ շուտով մենք կին նախագահ կունենանք»,- հայտարարել է Օբաման: Դրանից հետո լրագրորղները հետաքրքրվել են, թե արդյոք ԱմՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման չի ցանկանա փոխարինի ամուսնուն:Օբաման հաստատակամորեն պատասխանել է` ոչ:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆասքսը»,ԱՄն-ի առաջին կին նախագահ դառնալու ամենամեծ շանսերը ունի Հիլլարի Քլինթոնը:Առայժմ պարզ չէ նա մասնակացություն կունենա 2016 թ-ի ընտրությունների ժամանակ: 2008թ-ին Քլինթոնը  ներկուսակցական ընտրապայքարում պարտությւոն է կրել` իր դիրքերը զիջելով գործող նախագահ Օբամային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում