Ռուսաստանին ձեռնտու չԷ այցագրային ռեժիմ սահմանել ԱՊՀ-ի երկրների հետ. Ռոմոդանովսկի

Ռուսաստանի համար շահավետ չԷ այցագրային ռեժիմ սահմանել ԱՊՀ-ի երկրների հետ, քանի որ նրանք կարող են համաչափ պատասխան տալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Համերկրային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

«Այդ դեպքում հարկավոր կլինի պատրաստ լինել այն բանին, որ սահմանները կփակվեն նաեւ մեզ համար: Այդ թվում, օրինակ, Ուկրաինայի հետ, որի հետ մենք սերտ ազգակցական կապեր ունենք: ԱՊՀ-ի գծով մյուս հարեւանների հետ Էլ մենք ընդհանուր շատ բան ունենք: Կարճ ասած, դրա հետեւանքով զգալիորեն ավելի շատ բան կկորցնենք, քան ձեռք կբերենք»,- ասել Է Ռոմոդանովսկին «Իտոգի» հանդեսում հրապարակված հարցազրույցում:

Ռոմոդանովսկու խոսքով՝ չնայած Համագործակցության երկրների ներգաղթային հոսքերի աճին, սահմանները փակելը Ռուսաստանի օգտին չԷ, քանի որ նրա քաղաքականությունը նպատակամղված չԷ կապերի խզմանը:

«Մենք ստեղծել ենք Եվրասիական տնտեսական միավորումը, Մաքսային միությունը, ստեղծում ենք Միասնական տնտեսական տարածություն: Այցագրային ռեժիմի սահմանումը կհակասեր այդ ուղղությամբ գործադրվող մեր ջանքերին»,- պարզաբանել Է Համերկրային միգրացիոն ծառայության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում