«Calvin Klein»-ը ճանաչել է Արցախի անկախությունը

Ուտոպիստական երազանքներով ապրող Ադրբեջանը չի հոգնում ամեն անգամ արձագանքել ցանկացած իրադարձության, որտեղ արտացոլվում է իրականությունը: Այս անգամ էլ Բաքվի հիսթերիայի առռիթ էր դարձել համաշխարհային հայնտի Calvin Klein բերնդի կողմից Արցախի անկախության ճանաչումը:

Ինչպես նշում է ադրբեջանական Day.az լրատվականը,հայտնի ամերիկյան բրենդի պաշտոնական կայքում օգտագորշվում է Google-ի քարտեզը, որտեղ Արցախը, բնականաբար, ներառված չէ Ադրբեջանի կազմում:

Բացի այդ ադրբեջանցիներին բարկացրել է նաև այն հանգամանքը, որ քարտեզի վրա նշված են հայերեն ճիշտ տեղանունները:

Day.az-ի հրատարակչությունն էլ որոշել է դիմել «Calvin Klein» –ին’ քարտեզում փոփոխություններ մտցնելու համար: Առայժմ ընկերությունը չի արձագանքել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում