Մենք շարունակելու ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Փանջիկիձե

Թբիլիսին կշարունակի «Մոսկվայի հետ հարաբերությունների նորմալացման հավասարակշռված քաղաքականությունը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն՝ դեկտեմբերի 2-ի երեկոյան ելույթ ունենալով թբիլիսյան Իմեդի հեռուստաընկերության եթերում:

Գալիք շաբաթ Կիևում ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում հնարավոր է Ռուսաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Ի պատասխան այն հարցին, թե արդյոք խորհրդաժողովի ժամանակ հնարավոր է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, Փանջիկիձեն պատասխանել է, որ նման հանդիպումները պատահական չեն լինում, սակայն եթե առիթ ընձեռվի հանդիպելու Լավրովի հետ, ապա ինքն անպայման կողջունի:

«Բոլորն Էլ հասկանում են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացումը բարդ գործընթաց է լինելու,- նշել է նա:- Դրա հետ մեկտեղ Մոսկվայի հետ ուղղակի երկխոսության ձևաչափը, այն է՝ Աբաշիձե-Կարասին հադնիպումների ձևաչափը, արդեն դրական արդյունքներ է տվել և այդ դինամիկան պետք է զարգացնել»:

Փանջիկիձեի խոսքով՝ «կողմերն առաջ են շարժվել երկու երկրների առևտրատնտեսական և հումանիտար հարաբերությունների վերականգնման ու զարգացման գործընթացում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի բանակցություններն սկսվել են 2012 թվականի դեկտեմբերին: Միայն այս տարի Չեխիայում արդեն կայացել Է չորս հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում