Ղրիմի խորհրդարանը Յանուկովիչին առաջարկել Է միանալ Մաքսային միությանը

Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահությունը Ոոկրաինայի նախագահին եւ նախարարների կաբինետի առաջարկել Է կարճ ժամանակում քննության առնել Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության հարցը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը, «Ուկրաինայում ստեղծված հասարակական-քաղաքական իրադրության մասին» համապատասխան որոշումը ընդունվել Է դեկտեմբերի 3-ի նիստում:

«Առաջարկել նախագահին եւ նախարարների կաբինետին՝ սեղմ ժամկետում քննարկել Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը»,-նշվում Է փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում