ՌԴ-ն սպառել է Վրաստանի վրա ազդելու բոլոր ռեսուրսները. Մարգվելաշվիլի

Դեկտեմբերի 3-ին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը սպառել է բոլոր ռեսուրսները, որով կարող է Վրաստանի վրա բացասական ազդեցություն գործել: Նրա խոսքերով ի հայտ է գալիս միայն դրական ռեսուրս’ ինտենսիվ առևտուր, որի դադարեցումը սակայն չի կարող Վրաստանին դնել սահմանափակումների մեջ’ քաղաքական ազատ կամքը իրականացնելու ճանապարհին:

«Մենք պետք է բազմազանեցնենք բոլոր շուկաները: Եթե նույնիսկ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծանա, ապա չպետք է թողենք այնպիսի չափերի հասնի, որ դրա դադարեցմամբ երկրում անկայունություն առաջանա: Ենթադրելի է, որ Ուկրաինայի համար դա ավելի ցավալի հարց է, քանի Վրաստանի համար: Այդ իսկ պատճառով մեկ տարվա ընթացքում մենք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները չպետք է հասցնենք այն մակարդակի, որ դրա դադրեցումը մեզ համար սպառնալիք լինի: Մենք չպետք է հրաժարվենք և չպետք է մեկուսանանք: Մենք պետք է մեծացնենք շուկան և Ռուսաստանի հետ հնարաորինս շատ առևտուր անենք ապագայում»,- հայտարարելէ Վրաստանի նախագահը:

Նրա խոսքերով Ռուսաստանի հետ առևտրի մասին ակտիվրեն խոսում է նաև Եվրոպական միությունը:

«ԵՄ-ի առաջատար երկրների և ՌԴ-ի միջև ինտենսիվանում են էներգետիկ խնդիրները:
ԵՄ-ն չի հրաժարվում է Ռուսաստանի հետ առևտրից:Հարկ է չէ կախվել մեկ երկրից, այլ պետք է բազմազանեցնել շուկան»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում