Վրաց հեղափոխականները Կիևում են

Կիևի մայդանում գիշերող ցույցի մասնակիցներին միացել են նաև Վրաստանի Ազգային շարժման մասնակիցները: Կիևում հավաքված մարդակնց առաջա ելույթով հանդես եկավ վրացական պառլամենտական փոքրամասնության ներկայացուցիչ Գեորգի Բարամիձեն:

«Այս պահին մենք չենք ներկայացնում մեր կուսկացությունը կամ ընդդիմությւոնը: Այս պահին ողջ վրաց ժողովուրդն է կանգնած Ուկրաինայի կողքին, քանի որ դուք գիտեք ազատության գինը:

Այստեղ ժողովուրդը հավաքվել է ոչ թե ի պաշտպանություն ինչ-որ կուսակցության: Այստեղ քաղաքականության համար կռիվ չի մղվում: Ես հիշում եմ, որքան մեզ ծանր էր 2008թ-ին, երբ Վրաստանը դարձավ ռուսական ագրեսիայի օբյեկտ: Ռուսաստանը ցանկանւմ էր կանխել մեր ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին: Այսօր նրանք ցանականում են ՈՒկրաինային վերադարձնել անցյալ»,- իր ելույթում հայտարարել է Բարամիձեն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Կիև էր ժամանել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն մի քանի շաբաթ է չի հայտնվում սեփական հայրենիքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում