Ադրբեջանում թանկացումների դեմ բողոքի ցույց է անցկացվելու

Ադրբեջանի Ազգային խորհուրդը բողոքի ակցիա է անցկացնելու բենզինի գների աճի դեմ:

Այդ մասին տեղական ԶԼՄ-ի հետ զրույցում նշել է Ազգային խորհուրդի ղեկավար Ջամիլ Հասանլին:

Նրա խոսքով, ներկա պահին բանակցություններ են ընթանում ցույցի վայրի և ժամի հետ կապված:
«Մոտ ժամանակներս մենք հասարակությանը կտեղեկացնենք մեր ցույցի վերաբերյալ: Ակցիան կկայանա մոտ օրերս »,- նշել է Հասանլին:

Նա նշել է, որ կառավարությունը արտերկրում բենզինը ավելի էժան է վաճառում, քանի սեփական երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում