Մեծ Բրիտանիայի կառավարությունը վաճառում Է Eurostar երկաթուղային ընկերության բաժնետոմսերի 40 տոկոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը վաճառքի Է հանում Eurostar տրանսպորտային ընկերության կապիտալում իր բաժնետոմսերի փաթեթը՝ 40 տոկոսի չափով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Skynews հեռուստաալիքին:

Eurostar-ը գնացքներն սպասարկում Է այն արագընթացիկ երկաթուղային գծերում, որոնք Մեծ Բրիտանիան կապում են մայրցամաքային Եվրոպայի հետ, արագընթաց գնացքները երթեւեկում են Լոնդոնի, Փարիզի, Բրյուսելի, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի մի շարք քաղաքների միջեւ: Արագընթացիկ մայրուղու հատվածներից մեկն անցնում Է Լա Մանշի նեղուցի տակով, Eurostar-ը թունելի գործարկուն Է:

Eurostar ուղեւորատար փոխադրողը պետական ընկերություն Է, նրա կապիտալը վերահսկում են Մեծ Բրիտանիայի (LCR – 40 տոկոս), Ֆրանսիայի (SNCF – 55 տոկոս) եւ Բելգիայի (SNCB – 5 տոկոս) պետական երկաթուղային ընկերությունները: Փոխադրումներից եւ «Եվրաթունելի» շահագործումից շահույթը 2012 թվականին կազմել Է 52,3 միլիոն ֆունտ ստեռլինգ, փոխադրումների ծավալը՝ 9,9 միլիոն ուղեւոր:

Ինչպես հաղորդվում Է, լիազոր բանկերը ձեռնամուխ են եղել Eurostar-ի շուկայական արժեքի հաշվարկմանը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Eurostar-ի ընդհանուր կորպորատիվ արժեքը կարող Է հասնել 10 միլիարդ դոլարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում