Եվրոպան բացում է իր դռները թուրքերի համար

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բրյուսելում հայտարարել է, որ թուրքական կառավարությունն ու եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ին կստորագրեն վիզային ռեժիմի հանելու մասին պայմանագիր, որով Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզա ստանալու ճանապարհորդեն Եվրոպայում: Այս մասին տեղեկացնում է  Euronews-ը:

Նա նշել է, որ պայմանագրի կնքումը պատմական կաևորագույն իրադարձություն է Թուրքիայի ժողովրդի’ եվրաինտեգրացման ճանապարհին:

«Թուրքիայի և ԵՄ-ի իշխանությունների գործադրած համառ ջանքերից հետո մենք համաձայնության ենք եկել վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյա »լ,- հայտարարել է Անկարայի համար մեկ դիվանագետը:

Ի պատասախան’ Անկարան սպասում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիայից Եվրոպա գնացած անօրիանական միգրանտները հետ կուղարկվեն:

Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրումը դրական անդրադարձ կունենա անդամակցության շուրջ բանակցությունների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում