Ալիևը ճանաչվել է Կասպյան ավազանի լավագույն քաղաքական գործիչը

Դեկտմեբերի 4-5-ը Ստամբուլում կայացավ Կասպյան երրորդ ֆորումը: Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Բինիալի Յիլդիրիմը և Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը հանդես եկան փակման խոսքով:

Ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչվել է Կասպյան ավազանում տարվա լավագույն քաղաքական գործիչ: Թաներ Յիլդիզը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակա-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանլիին է հանձնել Ալիևի մրցանակը:

Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը ճանաչվել է լավագույնը Կասպյան ավազանում, որի համար մրցանակ է ստացել Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը: Ադրբեջանցի այլ պաշտոնյաներ և գործիչներ ևս մրցանակներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում