Սաակաշվիլին այսօր ելույթ կունենա Մայդանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շաբաթ օրը ելույթ կունենան Կիևի Մայդանում ‘ աջակցելու ցուցարարներին:

Այդ մասին հայտարարել է ուկրաինական Վերին Ռադայի պատգամավոր Մարիա Իոնովան:

Ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վերջիս նշել է, որ ուկրաինական ազգին և նրա եվրոպական ուղուն կաջակցի Վրաստանի նախկին նախագահ Միխերիլ Սաակաշվիլին:

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջցները տեղեկատվություն էին տարածել, որ Սաակաշվիլին գտնվում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ամառանոցում: Մինչդեռ Սաակաշվիլու կուսակիցները նշել էին, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում