Բեյրութում տեղի է ունեցել հայ քաղաքական կուսակցությունների գերագույն մարմինների ներկայացուցիչների հանդիպում

Բեյրութի «Թեքեյան» կենտրոնում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել հայ քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների ժողով: Նիստին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչությունից ներկա էին Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, փոխատենապետ պետական երեսփոխան Սեպուհ Գալփաքյանը և Շավարշ Ակինյանը: ՀՅԴ պատվիրակությունը ղեկավարել է բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, իսկ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության պատվիրակությունը գլխավորում էր ատենապետ Մայք Խարապյանը:

Ժողովի մասնակիցները քննարկել են քաղաքական երեք կուսակցություններին հուզող հարցերը, հայ ժողովուրդի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, համատեղ հետաքրքրություն ներկայացնող թղթածրարները, համագործակցության ու համադրումի աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում համահայկական ծրագրերը միասնական շարքերով իրականացնելու հրամայականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում