Ղարիբաշվիլին պաշտոնապես բացել Է «Ախալցխա-500» Էլեկտրական ենթակայանը

«Էլեկտրահաղորդման սեւծովյան գծի» նախագիծը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար, դեկտեմբերի 11-ին հայտարարել Է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Ախալցխա-500» Էլեկտրաենթակայանի եւ Բորխչա - Ախալցխա 400-կիլովոլտանոց Էլեկտրահաղորդման գծի բացման ժամանակ, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:Էլեկտրաենթակայանի եւ Էլեկտրահաղորդման գծի պաշտոնական բացումը կայացել Է Ախալցխայի շրջանի (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) Զիկիլիա գյուղում:
«Այսօր կարեւոր օր Է ոչ միայն Վրաստանի, այլեւ տարածաշրջանի համար: Այսօր մենք պաշտոնապես բացում ենք Ախալցխայի ենթակայանը, որն «Էլեկտրահաղորդման սեւծովյան գծի» նախագծի բաղկացուցիչ մասն Է: Այդ նախագիծը շատ կարեւոր Է մեր տարածաշրջանի Էներգետիկական զարգացման եւ Էներգաանվտանգության համար»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին:
«Էլեկտրահաղորդման սեւծովյան գծի» նախագծի իրականացման շնորհիվ կապահովվի Վրաստանի Էներգահամակարգի կանոնավոր աշխատանքը եւ կբարելավվի Վրաստանի հարավային շրջանների Էներգամատակարարումը, նշել Է վարչապետը:
«Հենց որ ավարտվի Վրաստանի եւ Թուրքիայի Էներգահամակարգերը կապող հաղորդման գծի շինարարությունը, մենք հնարավորություն կունենանք ամռան շրջանում իրականացնելու ԷլեկտրաԷներգիայի ավելցուկի արտահանում Թուրքիա»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին: