Հալեպում հայ է զոհվել

Հալեպում զինված ընդդիմադիրների ռմբակոծության հետևանքով դեկտեմբերի 17-ին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Բերիո լուրեր ֆեյսբուքյան էջից: 62-ամյա Նազարեթ Տրեժյանը զոհվել է աշխատանքի վայրից տուն վերադառնալու ճանապարհին: Նազարեթ Տրեժյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Հալեպի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում:Զինված ընդդիմադիրները դեկտեմբերի 17-ի առավոտից մինչև կեսօր տասնյակ հրասանդներ են նետել Հալեպի կենտրոնական ալ Մունշիե, Ապպարա և Բուսթան Գլապ թաղամասերի ուղղությամբ: Հրասանդների պայթյունների հետևանքով զոհվել է 5 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 7 տասնյակը:

Դրան զուգահեռ ընդդիմադիր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին Հալեպում մոտ 70 մարդ է զոհվել, որոնցից 15-ը երեխաներ են:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ’ Սիրիայում նախօերին 125 մարդ է զոհվել:

Սիրիական համակարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը գերազանցում է 65-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում