AM | RU
USD
EUR
RUB

2014-ին նախատեսվում է Քարվաճառում մանկապարտեզ կառուցել

 

ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանն ամփոփելով անցած 2013 թվականը, որպես շրջանի ամենամեծ ձեռքբերում նշեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որն անցնելու է Շահումյանի շրջանով:

«2013 թ. մեր գլխավոր ձեռքբերումը ճանապարհն է: Այդ ճանապարհը ոչ միայն մեր շրջանի, այլեւ ամբողջ հայ ազգի ձեռքբերումն է: Սա շատ լավ հնարավորություն է մեր շրջանի զարգացման համար: Սրանից ավելի բարձր ձեռքբերում ես չեմ կարող ասել: Դա մեր բնակչության համար էլ աշխատատեղեր կստեղծի, մանր բիզնեսի զարգացման համար մեծ հնարավորություն է լինելու»:

Հիշեցնենք, որ համահայկական հիմնադրամի 2013 թ. հեռուստամարաթոնին հավաքած գումարը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությանը: Նշված ճանապարհն անցնում է Շահումյանի շրջանի մի շարք գյուղերով, սակայն մինչեւ Քարվաճառ քաղաք չի հասնում:

Շարունակելով ճանապարհաշինության թեման վարչակազմի ղեկավարը նշեց, որ հիմնական ճանապարհից մինչեւ Քարվաճառ ընկած 20 կմ ճանապարհը կսպասարկվի եւ կպահպանվի «Արցախ ուղի» ընկերության կողմից, որն ունի համապատասան տենիկա: Իսկ այդ 20 կմ-ի վերանորոգման մասին այսօր խոսել չենք կարող:

Անդրադառնալով 2013-ի կարեւոր ձեռքբերումներին, Վիտալի Դանիելյանը նշեց Քարվաճառ եւ Ականաբերդ համայնքների ջրամատակարարման կարգավորումը:

«Բավականին գումար ծախսվեց, եւ այդ երկու մեծ համայնքներում բնակիչները ջրով ապահովվեցին, կարելի է ասել, 100%-ով: Ընթացիկ որոշ հարցեր կան, որոնք կլուծվեն: Մեր շրջանում ջրի մեծ պաշարներ կան, բայց բնակչությունը ջրի խնդիրներ ուներ: Մյուս համայնքներում եւս նախատեսվում է ջրամատակարարման հարցը լուծել», նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով 2014-ի մյուս ծրագրերից, վարչակազմի ղեկավարն առանձնացրեց Քարվաճառի մանկապարտեզի կառուցումը:

«Դա շատ մեծ հարց է, Քարվաճառին անհրաժեշտ է մանկապարտեզ, քանի որ երեխաները շատ են: Պետք է նաեւ հիվանդանոցը վերանորոգենք:

Մանկապարտեզի նախագիծը կա, մարտ ամսից շինարարությունն ամենայն հավանականությամբ կսկսվի», հավաստիացրեց շրջվարչակազմի ղեկավարը:

Իսկ առհասարակ շրջանի ամենամեծ խնդիրն ըստ մեր զրուցակցի բնակարաշինության հարցն է:
«Եւ ոչ միայն նոր եկող բնակիչների համար, այլեւ այստեղ կազմված ընտանիքների համար: Սակայն ոչ մի պետություն չի կարող անընդհատ աճող ընտանիքների համար բնակարան ապահովել: Միգուցե առաջիկայում կարողանանք հիմնադրամի միջոցով ցածր տոկոսներով վարկ տրամադրել' բնակարաններ կառուցելու համար, հիմա կոնկրետ գումարի չափ ասել չեմ կարող:

Իսկ Շահումյանի շրջանում նոր բնակելի տներ կառուցելու համար պետությունը դեռեւս հնարավորություն չունի եւ կոնկրետ պլաններ չկան», ամփոփեց Վիտալի Դանիելյանը:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն». Այլընտրանքային նախագծեր խումբ Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. նախկին պատգամավոր Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ուղիղ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ. Աբրահամյան ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցը՝ ուղիղ «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն Այսօրվա հոսանքազրկումների մասին Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ժողովուրդ»․ ՔՊ-ականները հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ»․ Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը «Ժողովուրդ»․ Ժամկետներում չեն տեղավորվում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետքերով «168 ժամ». Ուտոպիստը․ չունենալով հնգամյա ժամկետի համար ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական «Փաստ». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են «Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել «Փաստ». Փաշինյանն ամրացնում է նախարարությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Քաղաքագետը՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմի պատասխանի մասին Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (տեսանյութ) Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ. Բալասանյան Դոլանդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan