AM | RU
USD
EUR
RUB

Միջազգային հանրությունն ու մեր Արցախը

 

Հունվարի 19-ի գիշերը ադրբեջանցիների դիվերսիոն խումբը փորձեց ներթափանցել սահմանից այս կողմ: Կներթափանցեր, եթե մեր տղերքը թողնեին: Չթողեցին. Արմեն Հովհաննիսյանը' կյանքի գնով: Փառք քեզ, հերոս, հավերժ հիշատակ:

Սա ոչ առաջին, ոչ էլ, ցավոք, վերջին դիվերսիան է թշնամու կողմից:
Նրանք միշտ փորձելու են զավթել մեր հողը, ավերել մեր եկեղեցին, մեր խաչքարից իրենց համար բնակելի տներ կառուցել:

Դա այդպես է, դարերը' մեզ ապացույց:

Դիվերսիայից հետո ԱՄՆ պետդեպարտամենտում ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հարց է տրվել նաեւ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ: ԱՄՆ պաշտոնյան, ինչպես միշտ, ընդհանուր հայտարարություն է արել, որ պետք չէ բռնություն կիրառել, պետք է փորձել հարցը խաղաղ ձեուվ լուծել:
Իհարկե, մենք չենք հասկանում, որ բռնությունն ու կրակոցները վատ բան են, եւ բարի ամերիկացիները չեն զլանում մեզ ամեն անգամ ժպիտով բացատրել այդ մասին: Ու մենք էլ լսում ենք ու գլխով անում: Իսկ հետո նորից Ադրբեջանը խախտում է հրադադարն ու նորից ամերիկացիները (ինչու՞ չէ, նաեւ ռուսները, ֆրանսիացիները, շվեյցարացիները, մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր չեն ալարում), ասում են, որ ուժ կիրառելը վատ բան է, որ «կողմերը» պետք է սովորեն հարցերը քաղաքակիրթ ձեւով լուծել:

Շնորհակալություն, միջազգային հանրություն, բայց սա մեր գոյության պայքարն է: Զարմանալի չէ, ավելի, բնական է, որ մեր Արմենի, Մանվելի, Գուրգենի ու այս պահին սահմանում կանգնած յուրաքանչյուր զինվորի համար հայի սիրտն է ցավում, իսկ օտարերկրացու համար տարբերություն չկա, թե մահացածը հայ է, թե ադրբեջանցի:

Սա մեր պայքարն է, մեր գոյության կռիվը:

Քարվաճառում 200 տարուց ավել մուսուլման տարբեր ցեղեր են ապրել: Քայլեք ազատագրված Քարվաճառով ու շրջանի գյուղերով, խոսեք բնակիչների հետ եւ կտեսնեք, թե քանի հոգի է ավերակների միջից խաչքար գտելմ որն օգտագործված է եղել որպես շինանյութ, քանի եկեղեցի է ավերվել ու հիմնահատակ կործանվել… Թուրքը վերցնելով հայի հողը' ջնջնում է հայկականությունն այնտեղից, քանզի հայն իր կենսական թշնամին է:

Օտարերկրացին սրանից ի՞նչ կարող է հասկանալ. սա մեր գոյության պայքարն է:

Արցախյան հարցի լուծման մեջ մեզ ոչ ոք չի կարող օգնել, քանզի ապրելու իրավունքն ինքնուրույն են վաստակում, կամ' չեն վաստակում: Ապրելու իրավունք ունենալու համար պետք է ուժեղ լինել: Արցախյան հարցը մի լուծում ունի' վերաբնակեցնել ազատագրված հայրենիքը, ամրացնել Արցախը, իսկապես ամրացնել…

Արցախյան հարցն ինձ համար լուծված է. ես ապրում եմ Քարվաճառում:

Թամարա Գրիգորյան 

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan