AM | RU
USD
EUR
RUB

Վիրահայոց թեմը կառավարության հատկացրած գումարով նախատեսում է լուծել կրթամշակութային և սոցիալական խնդիրները

 

Տարիների երկար եւ համառ աշխատանքի արդյունքում Վրաստանում գործող կրոնական ավանդական 4 համայնքները' Հայ առաքելական եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, հրեական եւ իսլամական համայնքները այսուհետև կստանան մասնակի փոխհատուցում Խորհրդային Միության ժամանակ վրաց ուղղափառ եկեղեցուց կրած կորուստների դիմաց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց, որ կրոնական չորս համայնքներին հատկացվել է 4.5 միլիոն լարի, սակայն այդ գումարն առայժմ բաշխված չէ:«Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ պարզ կլինի, թե վրացական կառավարությունը նախատեսված գումարը երբ կտրամադրի: Թե ինչի վրա պետք է ծախսվի գումարը, պարզ կդառնա, երբ կառավարությունը ներկայացնի նաեւ ծախսման արտոնություններն ու պահանջները: Վիրահայոց թեմը, բացի եկեղեցական առաքելությունից, իրականացնում է նաեւ կրթամշակութային աշխատանքներ, երիտասարդական ուղղվածության ծրագրեր եւ, բնականաբար, գումարը կծախսվի այդ գործունեության համար: Չի բացառվում, որ գումարն ուղղենք նաեւ սոցիալական որոշակի ծրագրերի լուծմանը: Կա սոցիալապես անապահով խավ, եւ գուցե այդ գումարով լուծենք նրանց բուժման եւ դեղորայքի խնդիրները: Եթե կառավարությունը պահանջներ չդնի գումարի ծախսման հետ կապված, ապա Վիրահայոց թեմը կզբաղվի նաեւ պատմամշակութային արժեքների վերականգնմամբ»,- ասաց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Սրբազանի խոսքով, կառավարության այս որոշումն ապացուցում է, որ Վրաստանում կրոնական փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի եւ դիրքորոշման փոփոխությունն ակնհայտ է: Նա հիշում է, որ նույն հարցով բազմիցս դիմել են Միխեիլ Սաակաշվիլուն, սակայն նրա ղեկավարման տարիներին ընդամենը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարվեց, որը հնարավորություն տվեց Վիրահայոց թեմին գրանցվել որպես եկեղեցի:

«Նոր իշխանությունները ցուցաբերում են մարդասիրական մոտեցում' հայտարարելով, որ վրաց ուղղափառ եկեղեցուն գումարներ տրամադրելուն զուգահեռ անտարբեր չեն կրոնական մյուս համայնքների նկատմամբ: Սկսած 2002 թվականից Վրաստանի կառավարությունը պետական բյուջեից գումարներ է հատկացնում Վրաց պատրիարքարանին' կրթական, սոցիալական ծրագրերի իրականացման համար: Այդ գումարը տարեցտարի ավելի մեծացավ եւ վերջին տարիներին հասավ 25 միլիոն լարիի, որը համարժեք է 16 միլիոն դոլարին: Այս պարագայում խնդիրն այն էր, որ կրոնական մյուս համայնքների անդամները վճարու մ էին հարկեր, բայց մեկ կրոնական կազմակերպություն էր ստանում օժանդակություն: Այժմ Վրաստանի նոր իշխանությունների պարագայում կրոնական փոքրամասնությունները մերժված եւ անտեսված չեն»,- ասաց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկով' Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որ երկրում գործող կրոնական համայնքները' այդ թվում' Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ֆինանսական օգնություն կստանա երկրի պետբյուջեից: Բացատրելով կառավարության այս քայլը՝ վարչապետ Ղարիբաշվիլին նշել է, որ ֆինանսավորումը կտրամադրվի համամասնորեն' ըստ չորս կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների թվաքանակի: Մինչ այժմ Վրաստանի պետական բյուջեն ֆինանսավորում էր նախատեսում բացառապես մեկ կրոնական կազմակերպության' Վրաց ուղղափա ռ եկեղեցու համար' հիմնվելով վրացական պետության և եկեղեցու միջև 2002 թվականին կնքված սահմանադրական համաձայնագրի դրույթների վրա:

Լրահոս
Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են․ «Հրապարակ» Երևանի և 5 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի ՔՊ-ն այսօր որոշել է պաշտոնանկ անել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում «Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին». Սերժ Սարգսյան Փաշինյանը հայրենիքն արդեն բացահայտ կտոր-կտոր հանձնում է․ արցախցի պատգամավոր Խորհրդարանն ընտրել է Վճռաբեկ դատարանի երեք նոր դատավոր ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրվել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը Թշնամին այդ «լեգիտիմության» բավարար պաշար ունի, այդ «լեգիտիմության» անունը Նիկոլ Փաշինյան է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan