AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ Կոնգրեսում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերին ամերիկյան օգնությանը նվիրված միջոցառում

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի համահեղինակ, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կկազմակերպի Կոնգրեսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, մարտի 3-ին կայանալիք միջոցառմանը ամերիկացի օրենսդիրներին կներկայացվի ցեղասպանության զոհերին ցուցաբերված ամերիկյան օգնության տրամադրման պատմությունը: Կոնգրեսականը հույս ունի միջոցառմանը ցուցադրել Հայոց ցեղասպանության որբերի ստեղծած գորգը: «ԱՄՆ-ի ներդրումը 20-րդ դարի առաջին ցեղասպանության հայ փրկվածներին ցուցաբերած օգնության գործում պատմելու և հիշելու արժանի պատմություն է: Կարևոր է նաև այդ մասին հիշեցնել (ԱՄՆ-խմբ.) քաղաքականությունը մշակողներին: Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել մոտ 100 տարի առաջ, այնքան աղետալի նշանակություն ունի, որ բոլոր ազգերը պարտավոր են իրենց քաղաքացիներին կրթել կատարվածը ներկայացնելով»,- նշել է կոնգրեսականը:

Հայոց ցեղասպանության որբերի գորգը գործել են Մերձավոր Արևելքի հայ որբերը, 1920-ականներին, և այն պաշտոնապես ներկայացրել Սպիտակ տանը 1925-ին' որպես Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության երախտիքի նշան նվիրելով Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին:

Այն պետք է ցուցադրվեր նաև դեկտեմբերի 16-ին, Սմիթսոնյան ինստիուտում, դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» աշխատության շնորհանդեսի ժամանակ: Սակայն Սպիտակ Տունը որոշել էր չտրամադրել գորգը:

Լրահոս
Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը Մհեր Արմենիան Սյունիքից ոտքով գալիս է Երևան․ պահանջում է կառավարության հրաժարականը Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը բերման կենթարկվի դատարան՝ ցուցմունք տալու «Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի. Արմեն Մուրադյան Թուրքիայում Ռուսաստանցի 7 զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառների հրկիզման կասկածանքով ԿԳՄՍՆ առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը Քանի դեռ առկա է արցախահայության ցեղասպանության վտանգը, ռուս խաղաղապահների ժամկետը երկարաձգվելու է Ստեփանակերտն առաջարկվում է ադրբեջանական կտավները փոխարինել Շուշիում մնացած հայկական գործերով Գյուլը դատապարտել է Էրդողանի՝ դեսպաններին «պերսոնա նոն գրատա» համարելու հայտարարությունը Պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանը հետմահու արժանացել է «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» մրցանակին Սիրադեղյանի այրին դեռևս տեղեկություն չունի՝ երբ ամուսնու աճյունը կտեղափոխվի Հայաստան․ 24News.am Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են լցվեն Հայաստան. Օհանյանը՝ ճանապարհների ապաշրջափակման վտանգների մասին Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին Ոչ թե իրանք եկել տարել են ոչխարները, այլ ոչխարներն են անցել սահմանը. մանրամասներ Կոռնիձորից ԱՄՆ զորավարժությունները Ռուսաստանի հետ մասշտաբային պատերազմի փորձ են․ Forbes Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են Հայաստանում տեղի է ունեցել 3-4 բալ մագնիտուդով երկրաշարժ․ Էպիկենտրոնում՝ 5 բալ «Դավաճա՛ններ», «Հայասպա՛ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում Նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Մերձմոսկվայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր Նոր մանրամասներ՝ Երևանում անչափահասի կողմից BMW-ով մի քանի ավտոմեքենաների ջարդից. նա 1 տարի առաջ մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել Ադրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվի Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը Գերմանիայում անպատասխանատու են համարել Ռուսաստանի դեմ զենք կիրառելու ՆԱՏՕ-ի հայտարարությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan