Օբաման սպառնալից ուղերձներ է հղել Ռուսաստանին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Ռուսաստանին, որ Ուկրաինայում ռազմական միջամտության դեպքում կառաջանան համապատասխան հետևանքներ: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանից հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ:

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ուկրաինայում ռուսական զորքերի գործողություններով:Յուրաքանչյուր ռազմական միջամտություն Ուկրաինայում կունենա իր գինը»,- հայտաարրել է Օբաման:

Օբաման կոչ է արել Ռուսաստանին հետևելու Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման հետ կապված իր պարտականությունններին:

«Մենք քննադատում ենք բռնությունը և աջակցություն հայտնում ուկրաինացիներին և երկիրը կայունացնելու նրանց ձգտմանը»,- հայտարարել է նա:

Օբաման նշել է, որ վերջերս խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ իր վարչակազմը ռուսական իր գործընկերների հետ մշտական կապի մեջ են գտնվում՝ կապված ուկրաինական խնդիրների հետ:

«Մենք խորապես անհանգստացած ենք Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով»,- ընգծել է նա:

ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Ուկրաինան և Ռուսաստանն ունեն պատմական և տնտեսական կապեր: Օբամայի կարծիքով, Ուկրաիանայի տարածքային ամբողջականության խախտումը խորը անկայունություն կհրահրի:

«Դա չի բխում Ուկրաինայի, Ռուսաստանի կամ Եվրոպայի շահերից:Ռուսաստանը պեք է հետևի իր պարտավորություններին և հարգի Ուկրաինայի սուվերնությունն ու սահմանները»-, միջազգային օրենքները,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում