AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանում ընթանում են մարդահամարի նախապատրաստական աշխատանքներ

 

Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանի Բորջոմի, Ադիգենի, Ասպինձայի, Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքներում մարտի 14-ին պատրաստվում են անցկացնել բնակչության ընդհանուր մարդահամարի նախապատրաստական աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքները ներառում է քաղաքներում ապրող բնակիչների ցուցակների կազմումը: Տվյալ նախապատրաստական աշխատանքների իրագործման համար «ՍակՍտատը» (Վրաստանի վիճակագրական գերատեսչությու? ?ն է), պատրաստել է 230 մասնագետ, ովքեր 14 օրվա ընթացքում կանցկացնեն բոլոր նախապատրաստական աշխատանքները: Նման նախապատրաստական աշխատանքներ արդեն անցկացվել են Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում, Գուրիայում, Կախեթիում, Սամեգրելոյում և մայրաքաղաք Թբիլիսիում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Վրաստանի հայ համայնքից, մարտի 20-ին նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն Քվեմո-Քարթլիում, իսկ ապրիլից Իմերեթիում: Բնակչության ընդհանուր մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքում, ընդհանուր առմամբ, աշխատանքի է տեղավորվել ավելի քան 4 հազար մարդ:

Կառավարական հանձնաժողովի որոշմամբ' Վրաստանի բնակչության ընդհանուր մարդահամարը կսկվի 2014թ. նոյեմբերի 5-ին և կտևի մինչ նոյեմբերի 19-ը: «Մարդահամարի անցկացման ընթացքում աշխատանքի կտեղավորվի մինչև 15 հազար մարդ, ովքեր կիրականացնեն բնակչության փաստացի մարդահամար' կայցելեն բնակարաններ և հարցախույզ կանցկացնեն քաղաքացիների հետ», - ասված է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հայտարարությունում:

Վերջին անգամ Վրաստանում բնակչության ընդհանուր մարդահամար է անցկացվել 2002թ.-ին: Վրաստանի հայ համայնքը ներկայացնում է երկրի հայ բնակչությանը վերաբերող մի քանի տվյալներ նախկին մարդահամարից.

Վրաստանի բնակչության ընդհանուր քանակն է' 4 միլիոն 371 հազար 535 մարդ:

Վրաստանի' ազգությամբ հայ քաղաքացիները' 248 հազար 929 մարդ, որը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 5,7 տոկոսը: Բնակչության նախկին մարդահամարի ժամանակ' 1989 թ., Վրաստանում հայերի թվաքանակը կազմում էր 437 հազար 211 մարդ, որը տոկոսային հարաբերությամբ ընդհանուր բնակչության 8,1 տոկոսն էր: Այդ կերպ 1989-2002թթ. ժամանակահատվածում Վրաստանում հայերի քանակը պակասել է 188 հազար 282 մարդով:

Համաձայն 2002թ.-ի բնակչության ընդհանուր մարդահամարի տվյալների' 235 հազար 531 հայ նշել են հայերենը' որպես մայրենի լեզու: Այսինքն' Վրաստանի քաղաքացի հայերի 94,61 տոկոսը իրենց մայրենին համարում են հայոց լեզուն: Միաժամանակ 11 հազար 852 վրացի և 1281 ռուս նշել են, որ կատարյալ տիրապետում են հայերենին, 5 հազար 692 հայեր հայտնել են, որ իրենց համար մայրենի լեզուն վրացերենն է: Իսկ 7 հազար 525 հայ որպես մայրենի լեզու է նշել ռուսերենը: Հարկ է նշել, որ հայերենը որպես մայրենի լեզու է նշել 15 վրացի, 19 ադրբեջանցի: 81 հազար 414 հայ նշել է, ո? ? կատարյալ տիրապետում է վրացերենին, 95 հազար 618 հայեր հայտնել են, որ ոչ մի այլ լեզվի, բացի մայրենիից, չեն տիրապետում:

«ՍակՍտատ»-ը չի հրատարակել ոչ մի տեղեկություն, որի համաձայն հնարավոր կլիներ ուսումնասիրել լեզվական պատկերն ըստ երկրի շրջանների: Մինչդեռ, ինչ վերաբերում է կրոնին, Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է հետևյալ տվյալները, այդ թվում նաև ըստ շրջանների.

Վրաստանի 171 հազար 139 քաղաքացիներ նշել են, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, ինչը կազմում է Վրաստանում ապրող հայության ընդհանուր քանակի 68,б7 տոկոսը և երկրի բոլոր քաղաքացիների թվի 3,9 տոկոսը: Հայ Առաքելական եկեղեցու հետևորդերն են. Թբիլիսիում' 51 հազար 687 մարդ, Սամցխե-Ջավախքում' 87 հազար 827 մարդ, Քվեմո-Քարթլիում' 25 հազար 688 մարդ, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում' 3 հազար 162 մարդ, Կախեթիում' 1146 մարդ և 1629 մարդ՝ Վրաստանի այլ շրջաններում:

Լրահոս
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan