AM | RU
USD
EUR
RUB

Գաղտնալսու՞մ է արդյոք Ջոն Հեֆերնը Հայաստանի նախագահին

 

Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս, ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանային անվտանգությանը թեմայով խորհրդաժողովի ընթացքում, որ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի աջակցությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ափսոսանք է հայտնել Ղրիմի վերաբերյալ Հայաստանի հայտարարության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, դեսպանն ասել է, թե ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել այդ կապակցությամբ:

Հետաքրքիր է սակայն, որ ամերիկացի դիվանագետը չի մանրամասնել, թե հայկական կողմից հնչած կոնկրետ որ հայտարարությունն է այդքան ցավ պատճառել նրան: Պաշտոնապես Նախագահի և արտաքին գործերի նախարարաի մակարդակով նման երկու հայտարարություններ են եղել, որոնք երկուսն էլ, կարծես, նորմալ ընդունվել էին միջազգային հանրության կողմից:

Եթե Հեֆերնի խոսքը վերաբերվում է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հնչած մտքերին, ապա դեսպանի ցավն առավել քան անհասկանալի է: Չէ՞ որ, այնտեղ խոսվել է թե' ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման և թե' միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կարևորության մասին: Այսինքն, Ուկրաինայի և Ղրիմի հարցում Հայաստանը շարունակում է մնալ անկողմնակալ դիտորդի կարգավիճակում: Եթե ԱՄՆ դեսպանը հույս ուներ, որ պաշտոնական Երևանը պետք է աչք փակեր ազգերի ինքնորոշման իրավունքի հերթական հաղթանակած նախադեպի վրա և Ղրիմի հարցում պաշտպաներ միայն Արևմուտքի դիրքերը, ապա նա, մեղմ ասած, չարաչար սխալվում էր: Հայաստանից նման աջակցություն Միացյալ Նահանգները, կամ ցանկացած այլ պետություն, կարող էին ակնկալել միայն Արցախի անկախության ճանաչման և անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրելու դեպքում: Սակայն թե' առաջինը և թե' երկրորդը, ինչպես տեսնում ենք, դեռևս չկա: Եվ դա այն դեպքում, երբ հայկական պետությունների քաղաքական բոլոր առաջնահերթությունները կապված են հենց այդ հարցի հետ: Եվ ուրեմն ստացվում է, որ ցավ ապրելու որևէ իրական պատճառ Հայաստանում ԱՄՆ դեսպանը չունի, եթե… եթե, օրինակ, նա չի գաղտնալսել Սարգսյանի և Պուտինի հեռախոսազրույցը և իր համար ցավալի մանրամասներ բացահայտել:

Քաղաքական դիտարկումների բաժին

Լրահոս
Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը Ի՞նչ խոսեց Փաշինյանը հանրահավաքին Ադրբեջանցի զինվորականը խեղդվել է Քարվաճառի Ալ լճերում Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը տեղի կունենա հունիսի 21-ին Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը դատապարտելի է «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծել է բանգլադեշցի Կարենը՝ ոստիկանների հետ միասին 3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. Միքայել Մինասյան ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի Շուշի այցի մասին Զախարովա. սահմանազատման աշխատանքները պետք է «շուտափույթ» սկսվեն Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Հանդիպում՝ գերեվարված զինծառայողների ծնողների հետ Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը զբոսնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Տականքի պարտության ժամը մոտ է, ոչ մի բանից մի վախեցեք». Արմեն Աշոտյան Ըստ Էրդողանի, Մոսկվան չի խոչընդոտում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը Ահազանգեր՝ ՔՊ-ի նախընտրական հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի դեպքերի վերաբերյալ Էրդոհանը՝ Զանգեզուրի միջանցքի և Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման մասին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի հայտարարությունը «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել ԱԱԾ նախկին տնօրենի կնոջ առջև պահանջներ են դրել. ծեծի է ենթարկվել ԱԱԾ գնդապետի որդին. միության ահազանգի հետքերով Հանրային հեռուստաընկերության լրատվականը շրջանցել է «մուրճի» թեման․ Ընտրությունների վերահսկման կոմիտե Գեղարքունիքում ու Սյունիքում թշնամին սկսել է ականապատել այն, ինչ գրավել են. ՀՀ նախկին վարչապետն ահազանգում է Իմքայլական պատգամավորի լիազորությունները դադարեցված են Արփինե Հովհաննիսյան. Ներկայացման վերջին արարն է։ Դիմացեք Արցախի օկուպացված տարածքում ադրբեջանցի սահմանապահներ են մահացել. razm.info ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մոլախոտին պետք է վերացնել». քաղաքացին Վարդենիսում Քոչարյանին մանգաղ նվիրեց «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. ջուր չի լինելու Երկրաշարժ՝ Հայաստանում Քարոզչական նյութերի օգտագործման կարգի խախտում Հանրապետության հրապարակում․ Ընտրությունների վերահսկման կոմիտե Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը․ ՊՆ Կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ. Բերման ենթարկվածներ կան Ոստիկանությունն ավտովթարի մասին, որի մեղավորը ենթադրաբար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser-ն է Արթուր Վանեցյանի հարցազրույցը՝ «Սպուտնիկ Արմենիային» Պայքար արեւմտամետ մանդատի համար. «Հրապարակ» Ավտոմեքենա ներկրած քաղաքացիները ծանր դրության մեջ են հայտնվել. «Ժողովուրդ» Ո՞ր դեպքում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվում, և ո՞ր ուժերն են մասնակցում. «Փաստ» Ո՞ր կուսակցությունն է դառնալու ընտրությունների անակնկալը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն իրականացրել է ադրբեջանական հեռահար սցենարի բոլոր կետերը. «168 ժամ» Ադրբեջանցի զինծառայողները կրակել են խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 17
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan