Հրթիռակոծվել է Նոր գյուղը. հայեր են վիրավորվել

Հալեպում հրթիռների ու հրասանդերի տարափը շարունակվում է. մարտի 24-ին’ ժամը 16:30-ին, Նոր գյուղ հայաշատ թաղամասում թիրախավորվել են Սբ Երրորդություն (առավել հայտնի Զվարթնոց եկեղեցի անվամբ) հայկական եկեղեցին ու նրա հարակից բնակելի շենքերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հալեպի լրատվական գրասենյակից, յոթ հրթիռ ու հրասանդ է ընկել եկեղեցու շրջակայքում’ բնակելի տների ու տանիքների վրա: Վիրավորվել են հայ երիտասարդ տղ ա եւ աղջիկ, նաեւ տեղացի մայր եւ որդի: Զոհերի մասին դեռեւս որեւէ հստակ տեղեկություն չկա:

Հրթիռներից մեկի թիրախը եղել է Հայ կաթողիկե Սբ Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցին: Հրթիռը պայթել է եկեղեցու գմբեթի վրա: Հրասանդերից մեկն ընկել է հայի բնակարանի վրա եւ հրդեհ է բռնկվել, շրջանի հայ երիտասարդները փութացել են հանգցնել կրակը մինչեւ հրշեջ մեքենաների ժամանումը: Հրթիռաձգությունը նյութական ծանր վնասներ է պատճառել շրջանի բնակարաններին’ դեռ չասած դրա պատճառած վախի, սարսափի ու հոգեկան խանգարումների մասին

Հետևեք մեզ նաև Telegram-ում