AM | RU
USD
EUR
RUB

Հարութ Սասունյանը վերլուծում է Քեսաբի հարձակումների դասերը

 

Հայերը պետք է նախաձեռնող լինեն, այլ ոչ թե արձագանքող: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին նրանք չեն կարող լուռ ականատեսներ լինել, մինչ թուրքական կառավարությունը և նրա դաշնակիցները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնամուխ են լինում հայերի մի նոր բնաջնջման Սիրիայում: Այսպիսին է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի անդրադարձը Սիրիայի Քեսաբ հայկական քաղաքի վրա վերջերս կատարված հարձակումներին:

«Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու հանդուգն քայլեր ձեռնարկեց. նախ՝ փակեց Թուրքիայում 12 միլիոն անդամ ունեցող «Թվիթեր» սոցիալական լրատվական կայքը՝ իր և իր ներքին շրջապատի կոռուպցիայի մասին բացահայտումները քողարկելու համար, երկրորդ՝ աջակցեց և հրահրեց ջիհադական զինյալների ներխուժումը Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, Թուրքիային սահմանակից Քեսապ քաղաքը:

Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այս, թվում է թե, իրար հետ կապ չունեցող երկու իրադարձությունների միջև: Էրդողանն անձամբ անուղղակիորեն պատասխանեց այս հարցին մարտի 20-ի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում. «մենք կվերացնենք Թվիթերը: Ինձ չի հետաքրքրում, թե միջազգային հանրությունն ինչ է ասում: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության ուժը»:

Ակնհայտ է, որ Թուրքիայի վարչապետին չի մտահոգում, որ նա կքննադատվի խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը ոտնահարելու և որպես բռնակալ խուլիգան հանդես գալու համար: Նա ասում և անում է այն ամենը, ինչը, նրա կարծիքով բխում է Թուրքիայի կամ իր սեփական շահերից:

Միացյալ Նահանգների պաշտոնյաների հակազդեցությունը Էրդողանի համացանցային ճնշումների հանդեպ սին խոսքերից այն կողմ չանցավ: Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերն իր թվիթերյան էջում գրեց հետևյալ մեկնաբանությունը. «Խորապես մտահոգիչ է, որ Թուրքիան փակել է «Թվիթերը»: Տեղեկատվության հասանելիության արգելափակումն անհամատեղելի է ժողովրդավարության հետ. աջակցեք այն վերաբացելու քաղաքացիների պահանջին»: ԱՄՆ պետքարտուղարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական, «Լոս Անջելես թայմս» թերթի նախկին գոր ծադիր խմբագիր Դուգլաս Ֆրանցը, որն ստիպված հրաժարական էր տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածի հրապարակման արգելափակումից հետո, Էրդողանի հակաթվիթերյան քայլը բնութագրեց որպես «21-րդ դարի գրքի այրում»: Նմանատիպ միամիտ քննադատություններ հնչեցին նաև Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակիի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի և Եվրամիության հեռահաղորդակցության հարցերով հանձնակատար Նելլի Քրուսի կողմից:

Արդյոք Էրդողանը մտահոգվո՞ւմ է այս բանավոր խարազանումներից: Ամենևին էլ ոչ: Նա արհամարհում է դրանք: Էրդողանն արդեն երկու տարով արգելափակել էր «Յութուբը», քանի որ կայքում տեղադրվել էին Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորական տեսանյութեր: Թուրքիայի վարչապետն սպառնում է նաև արգելել «Ֆեյսբուքը» և «Յութուբը» մարտի 30-ի ընտրություններից հետո:

Ինչո՞ւ հայ ղեկավարները՝ Հայաստանում և Սփյուռքում, ավելի հանդուգն չեն վարվում Էրդողանի նման, հատկապես, երբ վտանգի տակ է հայերի գոյությունը: Ամենահարմար պահն է նման հարց բարձրացնելու' ջիհադիստների կողմից Քեսաբ ներխուժելուց, հայերին պատանդ վերցնելուց, նրանց տները թալանելուց և եկեղեցիները պղծելուց հետո:

Ցավոք, ամերիկահայ կազմակերպությունների կողմից ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված բազմիցս խնդրանքները' օգնելու հայերին և մյուս սիրիական քրիստոնյաներին, անարձագանք են մնում: Մարտի 24-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեկ այլ խիստ նամակ հղեց նախագահ Օբամային, պահանջելով Սպիտակ տան և Կոնգրեսի անհապաղ միջամտությունը' կանգնեցնելու համար Քեսաբի վրա հարձակումները: Չի թվում է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է սիրիահայերի և այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով, քանի որ Վաշինգտոնը համակված է Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելով և անտեսում է անմեղ կյանքերի կորուստը:

Հայերը չպետք է բավարարվեն միայն գլուխները թափահարելով և բողոքելով միմյանց Սիրիայից եկող ողբերգական լուրերի մասին: Նրանք պետք է արթնանան համընդհանուր թմբիրից և համարձակ քայլեր ձեռնարկեն: Պետք է ամենօրյա ցույցեր կազմակերպել ամերիկյան խոշոր քաղաքներում, և ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, սաուդական և թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների առջև ամբողջ աշխարհում, բողոքելով նրանց կողմից, այսպես կոչված, ապստամբների զինման դեմ, որոնք առևանգում և սպանում են սիրիահայերին, ի թիվս այլոց:

Պետք է անհապաղ հանդիպումներ անցկացնել ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, պահանջելով, որ նրանք անմիջապես դադարեցնեն բոլոր տեսակի զենքերի մատակարարումն ու ֆինանսական աջակցությունը «ապստամբներին» Սիրիայում, մինչև նրանց կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումների դադարեցումը:

2002 թվականին ես մի հոդված էի գրել հետևյալ վերնագրով' «Հայ «մուկը» պետք է ավելի հաճախ մռնչա»: Ըստ էության, այն կոչ էր ավելի համարձակ գործողությունների: Ես անդրադարձել էի Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքին, որտեղ խիզախ մուկն իր վճռական վարքագծով կարողանում է պաշտպանել ինքն իրեն ավելի վայրագ գազաններից:

Լուռ ու անտարբեր մնալն անընդունելի է, մանավանդ այն ժամանակ, երբ մեր հայրենակիցները կոտորվում են Սիրիայում: Երկչոտ պահվածքը միայն քաջալերում է հայ ժողովրդի թշնամիներին: Հայերը պետք է բարձրաձայնեն, բողոքեն և ավելի ազդեցիկ միջոցներ ձեռնարկեն իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար աշխարհի չորս անկյուններում: Նրանք պետք է դառնան ՄՌՆՉԱՑՈՂ «մուկ»:

Լրահոս
Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը Մհեր Արմենիան Սյունիքից ոտքով գալիս է Երևան․ պահանջում է կառավարության հրաժարականը Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը բերման կենթարկվի դատարան՝ ցուցմունք տալու «Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի. Արմեն Մուրադյան Թուրքիայում Ռուսաստանցի 7 զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառների հրկիզման կասկածանքով ԿԳՄՍՆ առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը Քանի դեռ առկա է արցախահայության ցեղասպանության վտանգը, ռուս խաղաղապահների ժամկետը երկարաձգվելու է Ստեփանակերտն առաջարկվում է ադրբեջանական կտավները փոխարինել Շուշիում մնացած հայկական գործերով Գյուլը դատապարտել է Էրդողանի՝ դեսպաններին «պերսոնա նոն գրատա» համարելու հայտարարությունը Պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանը հետմահու արժանացել է «Հայրենիքի նվիրյալ ազգային բժիշկ» մրցանակին Սիրադեղյանի այրին դեռևս տեղեկություն չունի՝ երբ ամուսնու աճյունը կտեղափոխվի Հայաստան․ 24News.am Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են լցվեն Հայաստան. Օհանյանը՝ ճանապարհների ապաշրջափակման վտանգների մասին Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին Ոչ թե իրանք եկել տարել են ոչխարները, այլ ոչխարներն են անցել սահմանը. մանրամասներ Կոռնիձորից ԱՄՆ զորավարժությունները Ռուսաստանի հետ մասշտաբային պատերազմի փորձ են․ Forbes Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են Հայաստանում տեղի է ունեցել 3-4 բալ մագնիտուդով երկրաշարժ․ Էպիկենտրոնում՝ 5 բալ «Դավաճա՛ններ», «Հայասպա՛ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում Նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Մերձմոսկվայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր Նոր մանրամասներ՝ Երևանում անչափահասի կողմից BMW-ով մի քանի ավտոմեքենաների ջարդից. նա 1 տարի առաջ մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել Ադրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվի Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը Գերմանիայում անպատասխանատու են համարել Ռուսաստանի դեմ զենք կիրառելու ՆԱՏՕ-ի հայտարարությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan