Արամ Առաջինը ՄԱԿ-ի առաջարկել է քննարկել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանը մարտի 27-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ի հետ’ կապված Քեսաբում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիո կաթողիկոսությունից, Ջեֆրի Ֆելթմանը նշել է, որ ՄԱԿ-ը մտահոգ է Քեսաբում ստեղծված իրավիճակի կապակցությամբ’ ավելացնելով, որ խնդրի առնչությամբ հանդիպումներ է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Իբրահիմիի, ինչպես նաև ՄԱԿ-ում Հայաստանի և Թուրքիայի դեսպանների հետ:

Արամ Ա-ն Ֆելթմանին ներկայացրել է Թեսաբում տիրող իրավիճակը’ ընդգծելով թուրքական գործոնի կարևորությունը: Վեհափառը ՄԱԿ-ին առաջարկել է քննարկել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունը: Ջեֆրի Ֆելթմանը կառուցողական է համարել Նորի Սրբության առաջարկը’ խոստանալով այդ հարցը քննարկել Լախդար Իբրահիմիի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում