AM | RU
USD
EUR
RUB

21 տարի անց. օգտագործենք մեր հնարավորությունը

 

21 տարի առաջ այս օրերին Քարվաճառի շրջանում /նախկին' Քելբաջար/ իրարանցում էր ու խառնաշփոթ: Հայ զինվորը հասել էր իր նախնիների հող ու հասել էր զինված, հասել էր տիրաբար, հասել էր' գեթ մի որոշ չափով ուղղելու պատմական անարդարությունը, դադարեցնելու հայի' հող կորցնելու ցավալի «ավանդույթը»…

21 տարի առաջ այս օրերին Քարվաճառը մաքրվում էր քրդերից, ադրբեջանցիներից ու Քարվաճառ էր մտնում հայ մարդը, հայը, ով կորցրել էր Քարվաճառը 200 տարի առաջ' թողնելով այն քոչվոր ցեղերին: Հայը վերագտնում էր իր Դադիվանքը, իր հարյուրավոր ջարդված խաչքարներն ու լքված ու կիսավեր եկեղեցիները:

Քարվաճառն ազատագրվեց, ու մենք կարծես թե չհավատացինք, որ հայրենիքի այս պատառիկն ունենալու իրավունք ունենք, ու վախենալով, թե մի օր այն հետ ենք տալու, ավերեցինք:
Ավերեցինք ու… պահեցինք արյամբ մաքրագործված մեր դրախտավայրը:

Քարվաճառն սկսեց բնակեցվել 1998-ից. եկան մարդիկ, տարբեր մարդիկ: Մարդիկ, ովքեր նոր կյանք էին սկսում, մարդիկ, ովքեր նոր հայրենիք էին փնտրում' իրենցը թողած լինելով Մռավի մյուս կողմում, մարդիկ, ում համար Քարվաճառի զարգացումը գաղափարական հարց էր, մարդիկ, ովքեր այստեղ տուն կստանային… Եկան ու սկսեցին կերտել այսօրվա Քարվաճառի դիմանկարը: 

Քարվաճառում ծնված երեխան այսօր հպարտություն չի զգում, Քարվաճառում ապրող պատանին այսօր չի գիտակցում իր' հաղթանակած հողի տեր լինելը: Այսօրվա իրական Քարվաճառում հարցերն ու խնդիրները շատ են ու ներհյուսված, այսօրվա իրական Քարվաճառը հեռու է հերոսական, ազատ ու երկնասլաց լինելուց:

Իսկ Քարվաճառը կարող է մեր վերածնունդը դառնալ, ազատագրված հայրենիքի բուռն ու լուսավոր զարգացումը կարող է ազգային վերածնունդ դառնալ ու նոր նպատակների իրականացման սկիզբ:

Ազատագրված հայրենիքը մեր հնարավորությունն է, ազգային հնարավորությունը' ընկճված, ճնշված ու թալանվածից դառնալ սեփական ձեռքով սեփական հայրենիքն ազատած ու այդ հայրենիքը ծաղկեցնող, կծկված ու թշվառից բարեկեցիկ ու ազատ դառնալ:

Հպարտություն զգալ' ազատագրած հողում ապրելով...

Թամարա Գրիգորյան 

 

Լրահոս
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan