Վիրահայերը ցույցի են դուրս գալու՝ ի պաշտպանություն Քեսաբի

Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչության դիմաց ապրիլի 6-ին’ ժամը 14:00-ին, վիրահայերի նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ցույց, որի մասնակիցները կպապանջեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից’ դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները: Ցույցի մասնակիցները կպահանջեն նաև պատասխանատվության ենթարկել Թուրքիային’ խաղաղ քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

Ինչպես  տեղեկացնում են Վրաստանի հայ համայնքից, ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև ցույցից հետո վերջինիս մասնակիցները քայլերթով կանցնեն Ճավճավաձե մայրուղիով’ դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ կանցկացվի բողոքի ակցիա թուրքական ցեղասպանական քաղաքականության դեմ: Ցույցի կազմակերպիչներն են՝ «Վրաստանի Հայ Համայնք»-ը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը, «Թբիլիսի Հայերի Վեհաժողով»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում