Ազնավուրը հրավիրել է մասնակցելու քեսաբահայերին օգնելու համար Փարիզում ծրագրված համերգին

Ֆրանսիայի հայկական համայնքը միացել է քեսաբահայերին օգնություն տրամադրելու նախաձեռնությանը: «Medz Bazar» համույթի նախաձեռնությամբ ապրիլի 11-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության փարիզյան մասնաճյուղի Ալեք Մանուկյան մշակութային կենտրոնում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կտրամադրվի քեսաբահայությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղից: Երեկոյին կներկայացվեն երաժշտական և պարային համարներ:

Շառլ Ազնավուրն իր ֆեսբուքյան էջում ևս տարածել է այս միջոցառման մասին տեղեկատվություն’օգտագործելով #SaveKessab հաշթեգը: Միջոցառումից ստացված գումարը կուղարկվի Սիրիա:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը’ մի քանի հարյուր ընտանիք, ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մար? ?ինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով: Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ նրանց ունեցվածքը թալանվում է ու տարվում Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում