Կրթության և գիտության նախարարությունը 1 մլն դրամ է փոխանցել քեսաբահայության աջակցության ֆոնդին

ՀՀ կրթության և գիտության ոլորտի մի շարք հաստատություններ, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի’ քեսաբահայությանն աջակցելու նախաձեռնությանը, արդեն գումարներ են փոխանցել այդ նպատակով բացված հատուկ հաշվեհամարին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից, նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցել մեկ միլիոն ՀՀ դրամ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միաժամանակ կոչ է անում ոլորտի մյուս կազմակերպություններին’ իրենց հնարավորությունների շրջանակում միանալ այս ազգանվեր նախաձեռնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում