Ուորլիքը հանդիպել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահi հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այսօր հանդիպել եմ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանին, ով ներկայացնում է ամերիկահայության ձայնը»,- նշել է Ուորլիքը:
Հանդիպման մանրամասները չեն ներկայացվում: