Հալեպում հայ զինծառայող է զոհվել

Հալեպում հայ զինծառայող է զոհվել

Հալեպում ապրիլի 16-ի առավոտյան սիրիական բանակի հայ զինծառայող է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի  աղբյուրը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Հալեպի Ռամուսիե թաղամասում: Զոհվածը 20 ամյակը դեռ չբոլորած Կոկո Աշնագլյանն է: Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Սիրիայի ժամանակով 14:00-ի ն Սբ Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցում:

Ավելի վաղ ապրիլի 12-ին 40-ից ավելի հրասանդներ էին ընկել Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում, որոնց հետևանքով 2 հայեր էին զոհվել և վիրավորվել էին ևս 6-ը: Վիրավոր հայորդիների անուններն են’ Վրեժ Եագուպյան, Ժագ Տեկիրմենճյան, Հարութ Աբիկյան, Արաքսի Օրուլյան, Հասմիկ Մանուել-Թութունճյան, Կարո Քարակուլլեյան: Տեղացի զոհերի կողքին զոհվել են նաեւ երկու հայորդիներ՝ Սագո Աշնալըքյանը եւ Լեւոն Գեւորգյանը։

Սիրիայում եռամյա համարատության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում