Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում Զատկի տոնն են նշել ու նորածնի մկրտել

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում Զատկի տոնն են նշել ու նորածնի մկրտել

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում նշվել է Սուրբ Զատկի տոնը: Արարողությանը ներկա են գտնվել մեծ թվով քրիստոնյա հայ հավատացյալներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, արարողությանը մասնակցել են նաև Դիարբեքիրի փոխքաղաքապետ Ֆըրաթ Անլըն, Սուր քաղաքի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը և ա յլ այրեր: Արարողությունը մեկնարկել է առավոտյան’ եկեղեցու զանգերի ղողանջով: Ներկա գտնվող կանայք, ովքեր կրել են սպիտակ գլխաշորեր, Ավետարանից հատվածներ են ընթերցել, իսկ վանականը խնկարկել է Մարիամ Աստվածածնի ու Քրիստոսի նկարները: Արարողությունը գլխավորել է քահանա Տեր-Գևորգ Չընարյանը: Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը, նշելով, որ եկեղեցու վերանորոգումից հետո սա արդեն երրորդ Զատկի արարողությունն է, ասել է. «Զատիկը մեզ’ հայերիս, համար ամենակարևոր կրոնական տոներից մեկն է: Քանի որ ապրիլ է և դպրոցները բաց են, շատ հայեր չեն կարողացել մասնակցել արարողությանը: Սակայ փոխարենը գլխավորապես Ստամբուլից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և շատ այլ երկրներից այստեղ եկած մեր ընկերների, բարեկամների հետ նշեցինք Զատկի տոնը»:

ԱՄՆ-ից ժամանած փիլիսոփայության պրոֆեսոր Այներ Մարսուպյանը պատմել է, որ իր պապերն այստեղից են եղել: «Սամսունում բնակված ընտանիքիս պատմությունը վերածել եմ ցուցահանդեսի և այստեղ ցուցադրել եմ: Պատմելով այստեղ հայերի բնակվելու և նրանց հետ կապված տարբեր պատմությունների մասին’ հավատում եմ, որ թուրքերը, քրդերն ու հայերն իրար ավելի լավ կհասկանան»,- ասել է Մարսուպյանը: Ստամբուլից Դիարբեքիր ժամանած մի աղջիկ, ով հրաժարվել է ներկայանալ, պատմել է, որ նախկինում իր ծնողներն ու պապերն ապրել են հենց այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին: «Լինելով իմ ընտանիքի հինգերորդ սերունդը’ Ստամբուլից գալով այստեղ ցանկացանք նշել Սուրբ Զատկի տոնը»,- ասել է նա:

Արարողությանը, որը շարունակվել է մինչև երեկո, մկրտություն է ստացել մի նորածին երեխա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում