AM | RU
USD
EUR
RUB

«Հայոց հողի վրա հայ է ապրելու». Քարվաճառում նշվեց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

 

Ապրիլի 23-ի երեկոյան ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում տեղի ունեցավ ավանդական դարձած ջահերով երթ: Երթին մասնակից Քարվաճառի բնակիչները քաղաքի ծայրից' զորամասի տարածքից մոմերով շարժվեցին դեպի խաչքար: Երթի ավարտին նրանք իրենց հետ բերած եւ ամբողջ քաղաքը լուսավորած մոմերը զետեղեցին խաչքարի մոտ: Ջահերթի ընթացքում Քարվաճառի միջնակարգ դպրոցի աշակերտները բարձր պահած տանում էին հայոց եռագույնն ու վանկարկում «ճանաչում»:

Այսօր' ապրիլի 24-ին, քաղաքի բնակչությունը, տեղական ղեկավարության ներկայացուցիչներ hավաքվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ' մեկ անգամ եւս հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ելույթով հանդես եկավ Քարվաճառի միջնակարգ դպրոցի ուսմասվար Անուշ Նալթակյանը: Նա խոսեց Հայոց ցեղասպանությունից, կատարեց կարճ պատմական ակնարկ: «Պայմանականորեն ապրիլի 24-ն է համարվում հայոց ցեղասպանության օրը, քանի որ 1915 թ. հենց այս օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 600 հայ մտավորականներ: Հայոց ցեղասպանությունը հրեական հոլոքոստի հետ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է», իր խոսքում նշեց նա: Քարվաճառի դպրոցի նախաձեռնությամբ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին փակցվեցին այն 45 երկրների անունները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը:

Այնուհետեւ դպրոցի աշակերտները ներկայացրին փոքրիկ միջոցառում' նվիրված 1915 թ. մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նրանք ասմունքնեցին հայ մեծերի գրած տողերն ու կատարեցին երգեր:

Դպրոցականները նախ ներկայացրին այն մեծ ողբերգությունը, որ ապրել է հայ ժողովուրդը 1915 թ. եւ շեշտեցին հայոց վերածննդի գաղափարը: «Հայն այսօր կա, եւ հայոց հողի վրա հայ է ապրելու», ամփոփեցին նրանք:

Նշենք, որ անցյալ տարի այս օրը, ապրիլի 24-ին Քարվաճառում բացվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, որի մոտ էլ այսօր հավաքվել էր քաղաքի բնակչությունը: Կոթողի հեղինակը Գագիկ Անտոնյանն է Վարդենիս քաղաքից: Կոթողի ստեղծմանն ու տեղադրմանն աջակցել են Քարվաճառի ներկայիս քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը, ինչպես նաեւ մի խումբ քարվաճառցիներ:

Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր կոթողի հեղինակը, հուշարձանի մեջ ամփոփված են մի շարք խորհրդանիշներ: Այսպես, բացված գրքի մի էջը պատմում է Հայոց Ցեղասպանության արհավիրքների ու հայ ժողովրդի դաժան պատմության մասին, մյուս էջում Արարատն է ու Նոյյան տապանը:

Խաչը մեր ազգի պահապան նշանն է' վրան խոցված օձը: «Օձը մեր թշնամին է, եւ այն խոցվել է 1993-ի ապրիլի 3-ին, երբ ազատագրվել է Քարվաճառը», նշեց հեղինակը: Կոթողում ամփոփված է նաեւ հայոց կենաց ծառը' վրան զանգակ: Վերջինս խորհրդանշում է հայ ժողովրդի ձայնը: Իսկ մեծ սուրը ներկայացնում է հայ ժողովրդի արդարացի պայքարն ու ինքնապաշտպանությունը:

Թամարա Գրիգորյան

 

Լրահոս
Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմիններ Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները . ֆոտոշարք ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ ՀՀ ԱԳՆ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից Ադրբեջանը թքած ունի իր դիակների վրա․ ՊԲ (տեսանյութ) «Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարար Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա, կան ավերածություններ․ ԱԻՊԾ Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. ֆոտոշարք Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները․ Արցախի ՊԲ ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 դեպք Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է «Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու». Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհի անուն «Ժողովուրդ». Արցախի միջազգային ճանաչումը ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի միակ ճանապարհն է․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դրել իր ուխտադրուժ կեցվածքը. Զոհրաբ Մնացականյան Ստեփանակերտում ադրբեջանական ուժերի կիրառած «Սմերչից» վիրավորվել է 2 քաղաքացի. մանրամասներ ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում «Փաստ». Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ «Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր էրկրի ներսում Իտալիայի Պալերմո քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը. ՊԲ «Փաստ». Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 29 ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում Լավրովը ֆրանսիացի պաշտոնակցի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները Թուրքական «Բայրաքթար»-ները Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ) Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Իտալիայի քաղաքներից մեկը ևս ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՀՀ նախագահը ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը Ադրբեջանի ԶՈՒ-երը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են Արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan