AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառը տոնում է Մայիսյան եռատոնը

 

Այսօր, մայիսի 9-ին, Արցախի Քարվաճառ քաղաքում նշվեց մայիսյան եռատոնը' Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի ու Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձերը: Տոնի կապակցությամբ քաղաքի դպրոցի աշակերտները, ուսուցիչները, տեղական ղեկավարության ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչները քայլերթով շարժվեցին դեպի արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար, ծաղիկներ ու ծաղկեպսակ զետեղեցին այնտեղ: Քայլերթի ընթացքում Քարվաճառի դպրոցի աշակերտները բարձր պահած տանում էին Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դրոշները:

Այնուհետ Քարվաճառի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցած տոնական միջոցառում: Միջոցառումն իր ողջույնի խոսքով բացեց Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Պյոտր Հակոբյանը: Նա կարճ ակնարկեց պատմությանը, խոսեց Արցախյան հերոսամարտից ու հատկապես կարեւորեց Շուշիի ազատագրման կարեւորությունը: Պյոտր Հակոբյանը բազում հաղթանակներ ու խաղաղություն մաղթեց հայ ժողովրդին:

Այնուհետեւ ելույթով հանդես եկավ Քարվաճառի զորամասի զինծառայող Գրետա Զուբկոն: Նա շնորհավորեց մայիսյան հաղթանակները, խոսեց ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած կարեւորագույն հաղթանակից: Խոսելով Արցախյան պատերազմի մասին, նա նշեց, որ Շուշիի ազատագրումը մեր կարեւորագույն հաղթանակն էր: «Այս հաղթանակը ցույց տվեց, որ հայը պետք է հույսը միշտ իր բանակի վրա դնի: Փառք մեր բոլոր ընկած զինվորներին ու վետերաններին»: Իր ելույթի վերջում նա կոչ արեց հայ ազգին միշտ միասնական լինել' ի նպաստ հայոց բանակի հզորացման:

Այնուհետեւ Շուշիի ազատագրման օրվա տարեդարձի առթիվ եղան պարգեւատրումներ' Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանի կողմից:

Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով, որը կազմակերպել էին Շահումյանի շրջանի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնն ու Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:

Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները կատարեցին հայրենասիրական երգեր, երախտիքի խոսք ասացին հայ զինվորների մայրերին, հայ զինվորներին մաղթեցին բազում հաղթանակներ ու խաղաղ երկինք:

Մշակույթի եւ Երիտասարդության կենտրոնի ժողովրդական երգի համույթը ներկայացրեց հայրենասիրական երգեր, երաժշտական կատարումներ, իսկ կենտրոնի պարի խմբի սաները կատարեցին ազգային պարեր:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Սահմանափակվում է լրատվականների՝ վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են «Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան «Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը «Իրատես»․ Չկա աշխատանք, չկա գումար, բայց ապրել է պետք «Հրապարակ»․ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս «Հրապարակ»․ Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա «Իրատես»․ ԿԳՄՍՆ-ի, մա­նա­վանդ նա­խա­րարի հետ ան­մի­ջա­կան կապ հաս­տա­տել գրե­թե չի ստաց­վում «Փաստ»․ Տնտեսությունը ծանր իրավիճակում է․ կրկին համընդհանուր սահմանափակումնե՞ր, թե պայքարի խստացում «Փաստ». Գյուղական շատ բնակավայրերում բավականին անորոշ ու անհասկանալի իրավիճակ է տիրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 26 Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan