AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի շրջանում առաջին դասարանցիների թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է շրջանավարտների թվին

 

«2013-14 ուսումնական տարում Շահումյանի շրջանում էական փոփոխություններ չեն եղել: Ինչպես եւ անցած ուսումնական տարում, այս տարի եւս ունեցել ենք շրջանավարտներ, ովքեր դիմել են բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ մասնակցել միասնական քննությունների»: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, այս տարի շրջանն ունի 39 շրջանավարտ, որոնցից 13-ը մասնակցել են ընդունելության միասնական քննություններին:

«Ցավոք, որոշ աշակերտների մոտ արդյունքները գոհացուցիչ չեն, նրանք դրական շեմը չեն հաղթահարել: Մի քանիսը հաղթահարել են, եւ մնում է, որ կարողանան մրցույթն անցնել եւ ընդունվել բուհեր», նշեց պարոն Վարդանյանը:

Ըստ մեր զրուցակցի, դիմորդները դիմում են տարբեր բաժիններ: «Այժմ համակարգը թույլ է տալիս դիմել մի քանի բուհեր: Առաջին հայտով դիմում են իրավագիտական, տնտեսագիտական բաժիններ, իսկ բալերը չբավականացնելու դեպքում մասնակցում են հաջորդ հայտերով նշած բաժինների մրցույթին»:

Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, Շահումյանի շրջանից շրջանավարտները դիմում են հիմնականում Ստեփանակերտի բուհեր: Այս տարի 13 դիմորդներից երկուսն են դիմել երեւանյան բուհեր, իսկ մնացածը՝ Ստեփանակերտի բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Այս տարի ըստ նախնական տվյալների, շրջանի 16 համայնքների դպրոցներ կհաճախեն 75 առաջին դասարանցիներ: Ըստ կրթության բաժնի վարիչի, այս թիվը դեռեւս վերջնական չէ, կարող է փոփոխվել, սակայն հստակ կարելի է ասել, որ վերջին տարիներին առաջին դասարանցիների թիվը 75-80 է:

Անդրադառնալով շրջանի համայնքների դպրոցների հիմնական խնդիրներին, կրթության բաժնի վարիչն առանձնացրեց ուսուցիչների պակասը: Եկող ուսումնական տարում եւս ուսուցիչների պակաս կլինի հատկապես շրջանի ծայրամասային, շրջկենտրոնից կտրված գյուղերում:

Նոր Կարաչինար, Զուար, Հավսաթաղ, Չարեքթար, Նոր Մանաշիդ համայնքերի դպրոցում կան բնագիտական առարկաների եւ օտար լեզուների մասնագետների կարիք. առարկաները պարապում են, սակայն ոչ մասնագետներ:

Ըստ մեր զրուցակցի, խնդիրը ոչ այնքան մասնագետներ գտնելն է, որքան նրանց ժամաքանակով ապահովելը: «Օրինակ, եթե ես քիմիայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար հայտ ներկայացնեմ, ոչ մի մասնագետ չի գա 7-8 ժամով աշխատելու: Մի քանի գյուղերում խնդիր է նաեւ մասնագետների համար տուն գտնելը, բայց որոշ համայնքներում այս խնդիրը լուծելի է»:

Ինչպես տեղեկացրեց շրջանի կրթության բաժնի վարիչը, այս տարի կառավարության որոշմամբ կհիմնանորոգվի Անկաբերդ համայքնի դպրոցը:

«Մյուս դպրոցներում էլ, ինչպես ամեն տարի, վերանորոգումներ կլինեն: Ի ուրախություն մեզ եւ շնորհիվ կրթության նախարարության, այս տարի տրամադրվող գումարը գրեթե կրկնապատկվել է, եւ դրա շնորհիվ դպրոցներում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքն ավելի լավ կերեւա», ամփոփեց մեր զրուցակիցը:

Թամարա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրահոս
Կարծում եմ՝ էլի կգան ժամանակներ ու նույն կերպ կտոնենք. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Քաղաքացիները պահանջում են Արցախը կապիտուլյացիայի ենթարկած իշխանության հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք ասում ենք՝ Նիկոլը դավաճան է, պետք է հեռանա, նա իր «ուսապարկերին» է ուզում հեռացնել, որ մնա իր պաշտոնին «Պուտինն անհապաղ կստորագրի ՌՀՍ պայմանագրի երկարաձգման մասին համաձայնագրի վավերացման օրենքը». Պեսկով ԵԽԽՎ-ն հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները Փաշինյանն ԱԺ–ն է տանում լուծարման, որ այդ կերպ վերարտադրվի․ Ի․ Սաղաթելյան Բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու և ցույց տալու աշխարհին իր ուժը․ Վազգեն Մանուկյան Հաղորդում հանցագործության մասին` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Հադրութում ԱԱԾ-ն իմ մարտական ստորաբաժանումը զինաթափեց պատերազմի ամենաթեժ պահին, և ինձ տեղափոխեցին Երևան. Արթուր Այվազյան (տեսանյութ) ԵՊՀ գրադարանի ընթերցասրահն անվանակոչվել է Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի պատվին. ՈՒՂԻՂ Նիկոլին հարցրեք. Յուրի Խաչատուրովը՝ պատերազմում պարտվելու պատճառների մասին հարցին ի պատասխան (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 դեպք Արցախի Մարտունու և Ջրականի հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն Արթուր Վանեցյան. Շրջադարձային հունվարի 28 Սերժ Սարգսյան. Հայո՛ց բանակ, դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է Ես հավատում եմ Հայի հավիտենականությանը, որ Հայն է Հայքի տերը և Հայն էլ կմնա․․․ Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». ՀՀ-ում ՌԴ դեսպանն ակտիվացել է․ հանդիպումներն իրականում տողատակ ունեն «Փաստ». Սահ­ման­նե­րը բաց­ե­լու լու­րը ոգև­ո­րել է հա­զա­րա­վոր հա­յաս­տան­ցի­նե­րի «Ժողովուրդ». «Իմ քայլում» խուճապ է «Ժողովուրդ». Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա մեր երկրում «Փաստ». Առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառման գործընթացը «168 ժամ». Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը «Հրապարակ». «Անցանկալի» համայնքապետերն իրենցից ազատվել ցանկացող կառավարության դեմ կոնտր քայլ են արել «Փաստ». Իշխանությունը դատական համակարգը փորձում է դարձնել քաղաքական կցորդ «Փաստ». Նրա աչքին ամենուր դավադրություններ են ու դավադիրներ․ ո՞վ է նա, ի վերջո ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 28 Նախագահի հրամանագրով Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Մտավորականների զգալի մասը ևս պետք է միանա ապստամբությանը, Փաշինյանի հրաժարականը կպարտադրենք. Սերժ Սրապիոնյան ՀՀ ԱԺ նախագահը, պատգամավորները պատերազմի օրերին Արցախ գնացել են որպես աշխատանքային այց, ստացել գումար Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան Ն․ Զոհրաբյանը զեկույց կներկայացնի ԵԽԽՎ-ում Հայրենիքի փրկության շարժումը համախոհության հասնելու ճանապարհային քարտեզի առաջարկ է անում. հայտարարություն Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը քննարկել են ԼՂ շուրջ հայտարարությունների իրագործումը. ՌԴ ԱԳՆ «ԼՂ-ի շուրջ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հետևողականորեն իրագործվում են»․ Պուտին Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին Առաջիկայում «Հայրենիք» կուսակցությունը կձևավորի կանանց ու երիտասարդների ավելի կուռ խորհուրդներ ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները․ Երվանդ Բոզոյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan