AM | RU
USD
EUR
RUB

Արամ Աթեշյանը մասնակցել է Դիրաբեքիրի հայկական եկեղեցում անցկացվող ամենամյա պատարագին

 

Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հունիսի 29-ին մասնակցել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում կազմակերպված պատարագին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Ամեն տարի մեկ անգամ կազմակերպվող պատարագին այս անգամ ներկա են գտնվել շուրջ 200 հայեր Թուրքիայի տարբեր քաղաքներից' գլխավորապես Ստամբուլից: Վաղ առավոտյան ժամերից եկեղեցի եկող հայերը սկսել են մոմ վառել և աղոթել: Պատարագին մասնակցելու եկած Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, նախքան կրոնական ծիսակատարությանը մասնակցելը, պատասխանել է լրագրողների հարցերին:

Հիշեցնելով, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին ամենամեծն է Մերձավոր Արևելքում, Աթեշյանը հայտնել է, որ պատարագը տեղի է ունենում ամեն տարի և դրան մասնակցում են Դիարբեքիրից աքսորված հայկական ընտանիքների երեխաները: Տեղեկացնելով, որ ավարտվել է եկեղեցու վերանորոգման և վերականգման աշխատանքների 95 տոկոսը' Աթեշյանը այդուհանդերձ նշել է, որ եկեղեցին վերանորոգումից մնացած որոշ աշխատանքներ և պարտքեր դեռևս ունի: Փոխանորդն ընդգծել է, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին համաշխարհային ժառանգություն է, և անհրաժեշտ է, որպեսզի մշակույթի նախարարությունը իր աջակցություն ը ցուցաբերի:

Լրագրողներից մեկը Աթեշյանին հարցրել է, թե արդյոք պատարագի ժամանակ աղոթք կլինի թուրք-քրդական հաշտեցման գործընթացի համար, ինչին ի պատասխան փոխանորդն ասել է. «Մեր ցանկացած պատարագի ժամանակ այդ աղոթքն անում ենք: Այս գործընթացը միայն թուրք և քուրդ ժողովրդինը չէ, այս երկրում բնակվող բոլոր մարդկանցն է: Մեկի վիշտը բոլորիս վիշտն է: Մեկի ցավը բոլորիս ցավն է»,- ասել է Աթեշանը' հավելելով, սակայն, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացն ուղղակիրորեն հայերին չի առնչվում: Նա նշել է, որ հայերը ևս ունեն խնդիրներ, որոնց լուծման համար մեծ ջանքեր են գոր ծադրում:

Լրահոս
Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա. Շուշան Ստեփանյան ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները». Независимая газета Ադրբեջանական մամուլի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով և ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ Հայաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է անկայունություն «արտահանելու» համար ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ «Տեսա, կրակեցի». զինվորը պատմում է՝ ինչպես է խոցել թշնամու ԱԹՍ-ն Փաշինյանն այս փուլում հնարավոր չի համարում Երևան-Մոսկվա-Բաքու եռակողմ հանդիպումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 458 դեպք Ի՞նչ ուղղությամբ կզարգանա ԼՂ հակամարտությունը․ New York Times-ի անդրադարձը «Հակամարտության սրումը հենց Ադրբեջանն է նախաձեռնել. սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր». Զատուլին Չափազանց կարևոր է Իրանի՝ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը․ Իրանում ՀՀ դեսպան Ադրբեջանի ավիացիան հարվածներ է հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օդում են Թուրքիայի F-16 կործանիչները Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Փաշինյան Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. ՊՆ Երևանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. Շուշան Ստեփանյան «Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու է միայն Էրդողանին, սակայն ՌԴ-ն Անկարայի ձգտումներին մատների արանքով չի նայի»․ ռուս փորձագետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ստեփանակերտում ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի 2 ԱԹՍ են խոցել «Հրապարակ». Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ․ նա կատարեց խոստումը Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ «Ժողովուրդ»․ Երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին «Ժողովուրդ». Այս պատերազմն իր անունն ունի՝ «Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի»․ իսրայելցի քաղաքական գործիչ «Հրապարակ». Ինչ պատիժ է սպասվում զորահավաքից խուսափողներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 30 ԼՂ հակամարտության կարգավորման մեխանիզմներ կան, և Մոսկվան ակտիվ դեր ունի այդ հարցում. Զախարովա Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին տարաձայնությունների խաղաղ կարգավորման հարցում Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan