Հալեպում ջրի և էլեկտրականության պակասը փոքր-ինչ մեղմվել է

Հալեպում ջրի և էլեկտրականության պակասը փոքր-ինչ մեղմվել է

Հալեպում ջրի և էլեկտրականության տագնապը փոքր-ինչ թեթևացել է: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկցրեց Հալեպի  աղբյուրը՝ ավելացնելով, որ ջրի տագնապ թեև կա, սակայն երբեմն որոշ թաղամասերում լինում է, որոշներում՝ ոչ: Աղբյուրը նաև նշեց, որ ջրի առևտուրը դարձել է ընդհանրական երևույթ: Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, Հալեպում կան մարդիկ, որ հսկայական գեներատորներ են գնել և բարձր գներով վաճառում են հոսանքը: Որոշ մարդիկ ստիպված գնում են հոսանքը, չնայած որ հեռուստացույց և սառնարան աշխատեցնելու համար շաբաթական բավական մեծ գումար է կազմում:

Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ բանակը 2 օրերի ընթացքում առաջխաղացում է գրանցել՝ իր հսկողության տակ վերցնելով Շեյխ Նաջար շրջանը, որը գործարանային թաղամաս է համարվում:

«Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ ջրի եթե սուր պակասից Հալեպը տառապում է վերջին մեկ ամսվա ընթացքում, ապա էլեկտրականության տագնապը պատերազմի առաջին օրերից մնում է գերակշռող: Ամռան շոգ եղանակին օրվա ընթացքում էլեկտրականությունը մի քանի ժամ է լինում, իսկ որոշ թաղամասերում այն ամբողջովին անջատված է: Էլեկտրականության միանալուն պես հալեպցիներն անմիջապես գործի են անցնում՝ լվացք, լոգանք, էլեկտրականությամբ ջուր մատակակրող գործիք են աշխատեցնում, լիցքավոում են բջջային հեռախոսները: «Այսպիսով՝ կարելի է նշել, որ էլեկտրակ? ?նության մի քանի ժամվա առկայությունը փոքր-ինչ բարձրացնում է հալեպցիների տրամադրությունը»,-նշված է ֆեյսբուքյան էջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում