ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչների մոտ աշխատանքային եռուզեռ է. լուսանկարներ

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչների մոտ աշխատանքային եռուզեռ է. լուսանկարներ

Ջրագիծ Բաղանիսում

Հուլիսի 20-ից ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչների մոտ աշխատանքային եռուզեռ է: Առիթ ունենք՝ նոր ջրագիծ ենք կառուցում: Ֆինասավորման աղբյուրները տարբեր են՝ Բաղանիս գյուղում կենսական կարևորություն ունեցող խմելու ջրի ցանցի ընդլայնման համար հարկավոր էր 3.200 մետր Փ-50 տրամաչափի խողովակ, սակայն համայնքի սուղ բյուջեն չէր բավարարում ջրագիծ անցկացնելու համար:

Այդ հարցով դիմեցինք «Ինթերնեյշնլ Մասիս Տոբակո» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանին և նա ընդառաջեց մեր խնդրանքը: Անհրաժեշտ 2800 լիտր դիզվառելիքը հատկացրել է ՊՆ նախարար հարգարժան Սեյրան Օհանյանը, ով միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում սահմանամերձ համայնքները: Իր աջակցություն է ցուցաբերել նաև Վորլդ Վիժն Հայաստան զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության Իջևանի մասնաճյուղը տրամադրելով 1700 լիտր դիզվառելիք: Շինանյութերով օգնել է արմատներով բաղանիսցի այժմ երևանաբնակ Արսեն Ավագյանը: Այս գործում իր նպաստն է բերել Ավստրալիայի Համազգային Նաիրի և ՀՄԸՄ Արարատ միացյալ վարչությունը Բաղանիս համայնքին հատկացրել է 500 ԱՄՆ դոլար:

Ձեռքի աշխատանքը համայքնի բնակիչները կատարում են կամավորական հիմունքներով: Ծրագրի հաջող իրականացման դեպքում Բաղանիս համայնքի մի թաղամաս՝ 50 տնտեսություն կունենա մշտական խմելու ջուր:
Բոլորին հայտնում եմ խորին շնորհակալություն:
Հարգանքներով

Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում