ԱՄՆ-ն կոշտ սանկցիաներ է ներմուծել Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ն կոշտ սանկցիաներ է   ներմուծել Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ն սառեցնում է Ռուսաստան արտահանելու հետ կապված վարկավորումը և զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանասավորումն ի հավելու երեքշբաթի օրը հայտարարված սանկցիաների : Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, տեղեկացնում է Ռիա Նովոստին:

«Այսօր ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է ներմուծում ռուսական տնտեսության հիմնարար ճյուղերի նկատմամբ՝ էներգետիկա, ռազմական ոլորտ և ֆինանսներ:Մենք արգելք ենք դնում կոնկրետ ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա, որը կապված է էներգետիկ ոլորտի հետ, ավելացնում ենք նոր բանկեր և ռազմական ընկերություններ:Եվ մենք պաշտոնապես դադարեցնում ենք վարկավորումը, որը նպաաստում է Ռուսաստան արտահնամանը և Ռուսաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը»,- հայտարարել է Օբաման:

Ռուսաստան արտահանման վարկավորման զբաղված է ամերիկյան էքսպորտ-իմպորտ բանկը, որը միայն նախորդ տարվա ընթացքում հովանավորել է 630միլիոն դոլարի նախագծերի իրականացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում