AM | RU
USD
EUR
RUB

Հայ զինվոր. «Հայոց բանակում ծառայելը հպարտություն է» (լուսանկար)

 

Հուլիսի 24-28 տեղի ունեցած Barcamp Արցախ 2014 միջոցառման մասնակիցները ծրագրի մեկ օրը նվիրեցին ՊԲ զորամասերից մեկի այցելությանը: Ծրագրի մասնակիցները շրջեցին զորամասում, ճաշեցին զինվորական ճաշարանում եւ շփվեցին զինվորականների հետ: Times.am-ի թղթակիցն այցելության ընթացքում զրուցել է զինվորների եւ զորամասի պատասխանատուների հետ:

Արթուր Խաչատրյանը հայոց բանակի շարքերը համալրել է երկու շաբաթ առաջ:
«Հայոց բանակում ծառայում եմ արդեն 14 օր: Դեռեւս զինվորական երդում չեմ տվել, առաջիկա ամսում երդում կտամ», պատմում է Արթուրն ու հավաստիացնում, որ արդեն հարմարվել է զինվորական կարգուկանոնին, պարտականություններին:

«Մինչեւ բանակ գալը պատկերացնում էի բանակը մյուս տեսանկյունից, իսկ հիմա, երբ արդեն բանակում եմ, իմ պատկերացումներն ավելի իրական են», իմ մտքերով է կիսվում Արթուրն ու խորհուրդ տալիս բոլոր նոր զորակոչվողներին, որ պատվով ու արժանապատվորեն գան ու համալրեն հայոց բանակի շարքերը:

«Խորհուրդ եմ տալիս չխուսափել ծառայությունից, հայ տղային վայել է պատվով ծառայելը: Մեր ծառայությունն ընդամենը երկու տարի է, եւ մենք չպետք է մոռանանք, որ մեզանից առաջ մենք ունեցել ենք պապեր, հայրեր, ովքեր իրենց կյանքը չեն խնայել ու տվել են հայրենիքին: Այսօր մենք ունենք մեր երկիրը, մեր Արցախ աշխարհը, ու մենք պահպանում ենք մեր երկրի սահմանները:»

Նորակոչիկն ասում է, որ դժվարություններ բնականաբար կան, բայց չկա դժվարություն, որը չհաղթահարվի:

Արթուր Խաչատրյանը ծառայում է մեր տարածաշրջանի ամենամեծ զորամասերից մեկում:

Նույն զորամասի անձակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդադեպ Արա Քամալյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ զորամասը պահպանում է մեր արեւելյան սահմանը:

«Մեր զորամասն իրականացնում է մարտական հերթապահություն' պահպանելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Զորամասը կազմավորվել է 1992 թվականին, արդեն 22 տարեկան է եւ միշտ էլ պատվով է կատարել իր առջեւ դրված խնդիրը: Զորամասը լավագույն հրամանատարների ղեկավարությամբ անցել է փառավոր մարտական ուղի», պատմում է փոխգնդապետն ու հավաստիացնում, որ զորամասում բոլորն էլ պարտավոր են զգում այդ փառքն ու պատիվը բարձր պահել, ինչ գնով էլ որ դա լինի:

Փոխգնդապետը կարծում է, որ ինչքան մեծ է զորամասը, այնքան դժվար է այն ղեկավարելը: «Մենք սահմանի շատ մեծ հատվածի պաշտպանություն ենք իրականացնում, եւ որքան անձնակազմի քանակը մեծ է, այնքան զինվորական առօրյայի, կենցաղային հարցերում խնդիրները շատ են: Բայց փառք Աստծո, մեզ մոտ զինվորական կարգապահությունն ամուր հիմքերի վրա է»: Զորամասում զինվորներն ապահովված են սննդի բոլոր նորմաներով, զորամասն ունի նորմաներին համապատասխան բուժկետ:

Հրամանատարի տեղակալն անդրադառնում է նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հղած գլխավոր ուղերձին' ուղղված բանակում փողոցային բարքերը բացառելուն:
«Նախարարի այս տարվա ուղերձն էր փողոցային բարքերի դեմ պայքարը. մեր խնդիրն է ստեղծել մեր ամրոցը եւ այդ ամրոցում առաջնորդվել մեր օրենքներով: Դրա հետ կապված բազմապիսի կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացրել, եւ անձնակազմը գիտակցաբար է մոտենում այս հարցին»:

Փոխգնտադեպը հպարտությամբ տեղեկացնում է, որ զորամասն ունի գրադարան, «Ապահովված ենք գրքերով, մեզ մոտ այցելողները մեզ շատ գրքեր են նվիրել, եւ մեր գրադարանը հարստացել է»:

Զինվորները զորամասում ունեն եւս մեկ կարեւորագույն հոգեւոր անկյուն' եկեղեցի: Այն կառուցվել է հենց զինվորների ձեռքով, եւ արդեն զորացրված զինծառայողներ էլ իրենց ձեռքով պատկերած որեւէ սրբանկար են թողել եկեղեցում' վրան նշելով իրենց անունն ու զորացրման տարեթիվը: Զորամասն ունի հոգեւոր ծառայող:

Գարիկ սարկավագ Ասրյանը զորամասում հոգեւոր ծառայություն է իրականացնում արդեն հինգերորդ տարին:
«Ծառայությունները բավականին շատ են, սկսած ամենատարրական ծառայությունից, հոգեւորականի պարտականությունից, այն է' Աստծո խոսքը հասցնել քրիստոնյա հետեւորդներին: Քանի որ զինվորականներն իրենք հասկանալի պատճառներով չեն կարող գալ եկեղեցի, ապա հոգեւորականն ինքն է գալիս բանակ», պատմում է հոգեւորականն ու հավելում, որ բացի զուտ հոգեւորականների պարտականությունները կատարելուց, իրենք որոշ չափով կատարում են նաեւ հոգեբանի պարտականություն, որոշ չափով' մարդու իրավունքների պաշտպանի պարտականություն:

«Մենք պատրաստ ենք ամենատարբեր հարցերով օժանդակել զինվորներին: Եթե զինվորը որեւէ խախտում է անում, մենք չենք կարող արդարացնել նրան կամ պատժից փրկել, բայց կարող ենք մեղմացնել պատիժը: Իսկ եթե որեւէ անարդարություն է տեղի ունեցել զինվորի հանդեպ, մենք զինվորի կողքին ենք»:

Զինվորը կարող է դիմել հոգեւորականին ցանկացած ժամի, ցանկացած պահի:
«Ես միշտ իրենց տրամադրության տակ եմ, եւ իրենք գիտեն, որ կարող են մոտենալ ինձ»:
Barcamp Արցախ 2014-ի մասնակիցներին զորամասում ուղեկցում էր սերժանտ Արգամ Հարությունյանը: Գրագետ ու տեղեկացված սերժանտը վստահ կերպով պատասխանում էր հյուրերի հարցերին, խոսում մեր զինվորների մարտական պատրաստվածությունից: Բանակում մեկ տարուց ավել ծառայած սերժանտի համար մեծագույն դժվարությունը կարոտն է, իսկ մեծագույն հպարտությունը' առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելը:

«Բանակն ինձ հնարավորություն է տվել միայնակ ինչ-որ բանի հասնելու կարողություն զարգացնել, ինձ մտածելու եւ կարեւոր եզրակացություններ անելու ժամանակ է տվել», պատմում է Արգամն ու կոչ անում նորակոչիկներին գիտակցաբար մոտենալ ծառայությանը, պատասխանատու լինել եւ կարողանալ հաղթահարել հարազատների հանդեպ կարոտի զգացումը:

«Մենք ապրում ենք մի այնպիսի անկանխատեսելի տարածաշրջանում, որ «դատապարտված ենք» ուժեղ բանակ ունենալու», կարդում ենք զորամասի բակի մեծ ցուցանակին, ու զորամասին հրաժեշտ տալիս հանգիստ սրտով ու մեր բանակը մեր կարողացածի չափով ուժեղացնելու ուժեղ ցանկությամբ:

Թամարա Գրիգորյան 

Լրահոս
Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, վիրավորում է ստացել. ՊԲ Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Սամվել Կարապետյան. Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս Կրեմլը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 28 զոհված զինծառայողի մասին․ հայտնի է նրանց անունները Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ (տեսանյութ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Այս փուլում կարող է սթափության կոչ լինել միջազգային հանրությանը, որ քննարկենք Արցախի ճանաչումն ու ընդունենք. Զոհրաբյան Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն` Վարդենիսի տարածքում (Տեսանյութ) «ԼՂ հարցում բոլոր արտաքին ու ներքին խաղացողները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն». ՌԴ ԱԳՆ Ազգային ժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ «ԼՂ շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ միջամտությունը». ՌԴ-ում ՀՀ դեսպան Եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն. Արծրուն Հովհաննիսյան Զոհված կին զինծառայողը Նորավան համայնքից էր Հակառակորդը անարդյունավետ կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ Հենց այս պահին մեր տղաները հարյուրանոց մեխ են մեխում նրանց ճակատի մեջ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Վերականգնել ենք կորցրած դիրքերը և որոշակի առաջխաղացում գրանցել․ Արցախի նախագահ «Լիովին աջակցում եմ հայ ժողովրդին». ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ «Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը»․ ԱՄՆ կոնգրեսական Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Գիշերվա ընթացքում շարունակված մարտերի ընթացքում ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր (տեսանյութ) Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Հրապարակվել է Արցախում զոհված ևս 15 զինծառայողի անուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 28 ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Պահեստազորայինները մեկնում են առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր Հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՅԴ-ում են Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայատարարությամբ․ ՈՒՂԻՂ «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում». ԵԽ պատգամավոր Միխաել Գալեր Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan