ԼՂՀ-ն հակամարտ ուժ չունի, ԼՂՀ-ն ունի բանակ. ՈւՂՂԵ՛Ք ՍԽԱԼԸ

ԼՂՀ-ն հակամարտ ուժ չունի, ԼՂՀ-ն ունի բանակ. ՈւՂՂԵ՛Ք ՍԽԱԼԸ

Քաղաքագետ Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտ ուժ չունի, ԼՂՀ-ն ունի կազմավորված բանակ: Հակամարտ ուժ ունի, ասենք, Ուկրաինայի ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ շփման գիծ չունի, ԼՂՀ-ն ունի սահման ինչպես դրա այնպես էլ՝ ՀՀ-ի հետ: Գոնե քարոզչական ճակատում մեզ կարո՞ղ ենք թույլ տալ դուրս գալու ԵԱՀԿ ՄԽ, կամ այլ կառույցների տերմինաբանությունից: Ի վերջո, այդ նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների կողմից Դովիլում կիրառված հակամարտության ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐ եզրը Ադրբեջանը երբեք չի օգտագործվում, հակառակը՝ ԼՂՀ-ն համարում է սեպարատիստական-տեռորիստական խմբավորման վայր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում