AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ի այցագրային ռեժիմը լարված իրավիճակ է ստեղծել ջավախահայության մոտ

 

Ջավախահայությունը լրջորեն մտահոգված է ՀՀ-ի հետ այցագրային (վիզային) ռեժիմ սահմանելու մասին Վրաստանում ընդունված նոր օրենքի առնչությամբ, որն ուժի մեջ է մտնում շուրջ տաս օրից'  2014 թ. սեպտեմբերի 1-ից:

Հիշեցնենք, որ վերջերս ընդունված օրենքի համաձայն' ՀՀ քաղաքացիները, որոնք ապրում են Վրաստանում, յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում իրավունք ունեն մնալու այնտեղ ընդամենը 90 օր: Արդյունքում' տարվա ընթացքում այդ քաղաքացիների Վրաստանում երկու փուլերով գտնվելու ընդհանուր ժամկետը կազմում է 6 ամիս (3+3):

Վրաստանի պատկան մարմինների այն հավաստիացումները, թե նրանք կարող են համապատասխան վիզաների միջոցով տեղում ստանալ կացության վկայական և այդպիսով երկարացնել Վրաստանում ապրելու ժամկետը, ջավախահայության մոտ հույսեր չի ներշնչում, քանի որ, ըստ նրանց, վերջին շրջանում չափազանց մեծ թիվ են կազմում կացության վկայական ստանալու դիմումների մերժման դեպքերը:

Հիշեցնենք, որ ջավախահայությունը ՀՀ-ում երքաղաքացիության հիմքերով ՀՀ անձնագրեր է սկսել ստանալ սկսած 2000-ական թթ. երկրորդ կեսից, իսկ մինչ այդ, երբ ՀՀ-ում դեռևս լիարժեք չէր գործում երկքաղաքացիության ինստիտուտը, ջավախահայության մի խոշոր հատված ՌԴ մեկնելու նպատակով ժամանակին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից և այդպիսով ստացել ՀՀ անձնագիր: Այդպիսի քաղաքացիները, որոնք Վրաստանում ընդունված նոր օրենքի բերումով խնդրի առաջ են կանգնում, այսօր մեծ թիվ են կազմում Ջավախքում, իսկ շատերին արդեն մերժել են տալու կացության վկայականներ:

Ջավախահայության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ խնդրահարույց այս հարցը, որը կարող է հուզումներ առաջացնել ազգաբնակչության շրջանում, մինչ ուժի մեջ մտնելը կկարգավորվի երկու պետությունների' ՀՀ-ի և Վրաստանի ղեկավարության առաջիկա հանդիպումներում, որոնց ընթացքում կարող են կնքվել վիզային ռեժիմը վերացնող պայմանագրեր:

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 26 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan