AM | RU
USD
EUR
RUB

Նարինե Աղաբալյան. «Մեր կարող ուժը, մեր ստեղծագործողն ու արարողը մեր երիտասարդներն են»

 

«Արցախ Երիտֆորում» ծրագիրն իրականացվում է 2011 թ.-ից: Ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդներին եւ խրախուսել նախաձեռնողականությունը հատկապես գյուղական համայնքների երիտասարդների շրջանում»: Օրերս Քարվաճառում տեղի ունեցած «Արցախ Երիտֆորում 2014» ծրագրի ընթացքում Times.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Ըստ տիկին նախարարի, մեր ոգին ու մեր երիտասարդությունը մեր կարեւորագույն ռազմավարական ռեսուրսներն են, եւ այդ ոգին պիտի մշտարթուն լինի:

«Մեր կարող ուժը, մեր ստեղծագործողն ու արարողը մեր երիտասարդներն են», ընդգծեց Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն ու հավելեց, որ ցավոք, նրանցից շատերն այսօր սպասողական վիճակում են: «Եթե անգամ կան ինչ-որ գաղափարներ, իրենք դժվարանում են կատարել առաջին քայլը, չգիտեն, թե ինչից է պետք սկսել: Եւ կարիք կա երիտասարդներին ուղղորդելու»: Երիտասարդներին ակտիվացնելու նրանց նախաձեռնողականությունը զարգացնելու նպատակով էլ Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունն սկսել է իրականացնել «Արցախ Երիտֆորում» ծրագիրը:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդների մեծ մասն ընդհանրապես տեղյակ չի պետության կողմից իրականացվող ծրագրերի մասին, մենք որոշեցինք նաեւ այս ձեւաչափն օգտագործել' նրանց այդ մասին տեղեկացնելու համար: Եւ մենք ամեն անգամ հրավիրում ենք տարբեր ոլորտներից մասնագետների, նրանք ներկայացնում են կոնկրետ իրենց ոլորտը եւ պատասխանում են հենց երիտասարդներին հետաքրքրող հարցերին», նշեց նախարարն ու ընդգծեց, որ ծրագիրն արդյունավետ է: «Տարիների փորձը ցույց է տվել, որ արդյունավետ մոդել է, եւ արդեն մեր ծրագրի արդյունքում ի հայտ ենք բերել մի շարք երիտասարդների, ովքեր իրենց համայնքներում զարգացման ծրագրեր են իրականացնում»:

Ըստ Նարինե Աղաբալյանի, ոչ միայն «Արցախ երիտֆորում»-ը, այլեւ նախարարության իրականացրած բոլոր ծրագրերը, ոչ ֆորմալ կրթության ծրագրերը նույն ուղղվածությունն ունեն: «Այսինքն, հնարավորություն տալ երիտասարդներին կատարելագործվելու, փորձելու իրենց ուժերը իրենց հնարավորություններին ու պահանջներին համապատասխան»: Տիկին Աղաբալյանը տեղեկացրեց, որ նախարարությունը երիտասարդներին օգնելու համար նաեւ նպատակային դասընթացներ է կազմակերպում:

«Զբաղվածության խնդիրը պայմանավորված է ոչ այնքան նրանով, որ չկան աշխատատեղեր, այլ նրանով, որ այսօր մասնագետները չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին: Մենք աշխատանքներ ենք իրականացնում նաեւ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ, որպեսզի արդեն դպրոցում աշակերտները հաշվի առնեն մեր երկրի զարգացման ուղղությունները եւ ըստ այդմ փորձեն իրենց ուժերը դրսեւորել այդ ոլորտներում: Ճիշտ է, մենք այսօր ասում ենք, որ Արցախը չճանաչված երկիր է, սահմանափակումներ կան եւ այլն, բայց իրականում 21-րդ դարում որեւէ սահմանափակում չկա, 21-րդ դարում տեղեկությունը հասանելի է բոլորին, եւ միակ խոչընդոտը կարող է լինել լեզվի չիմացությունը: Հաճախ չիմանալով օտար լեզու' երիտասարդը չի կարողանում օգտվել այն հնարավորություններից, որ տալիս է համացանցը»: Ըստ մեր զրուցակցի, զբոսաշրջությունը պետության գերակա ուղղություններից մեկն է. վերջինս ենթադրում է նաեւ սպասարման ոլորտի զարգացում, իսկ առանց լեզվի իմացության դա քիչ արդյունավետ է: «Օտար լեզուներ ուսուցանվում են դպրոցներում եւ բուհերում, բայց եթե գործնականում չեն օգտագործվում, սովորած գիտելիքները ոչինչ չարժեն: Այդ իսկ պատճառով մենք կազմակերպում ենք լեզվի կատարելագործման ճամբարներ, տարբեր հնարավորություններ ենք ստեղծում շփումների համար, նաեւ'առաջնորդական կարողություններն ենք փորձում զարգացնել, քանի որ մենք պետք է պատրաստենք վաղվա քաղաքագետներին, իշխանավորներին, պետական գործիչներին, արվեստի գործիչներին: Եւ նպատակային աշխատանք պետք է տարվի հենց այսօր»:

Խոսելով Արցախի շրջաններում մշակութային կյանքի ակտիվացման հեռանկարներից, նախարարը տեղեկացրեց, որ զարգացման կոնկրետ ծրագրեր կան: «Մենք նախաձեռնել ենք Մշակութային խաչմերուկ ծրագիրը, որը մրցույթ-փառատոն է Արցախի համայնքների միջեւ: Սա մի միջոց է' ակտիվացնելու մշակութային կյանքը: Որքան էլ նպատակային ծրագրեր իրականացվեն գյուղում, եթե տվյալ համայքնում շահագրգռված չլինեն, արդյունքը քիչ է լինելու: Մենք պետք է փորձենք խրախուսել, նաեւ' ստեղծել մրցակցային մթնոլորտ: Մշակութային խաչմերուկ մրցույթ-փառատոնի համար իրենք ամբողջ տարին պատրաստվում են, եւ սա էլ հենց ենթադրում է ակտիվ գործընթաց: Համայնքներում են իրականացվում նաեւ մշակութային ինքնության պահպանմանն ուղղված մի շարք ծրագրեր: Մենք փորձում ենք մեր ավանդույթներն ու ծեսերը պահպանել ու վերականգնել, ինչպես նաեւ' նոր տոներ ստեղծել: Օրինակ, մենք կազմակերպեցինք թոնրահացի փառատոն, նախատեսում ենք աղաթթվի տոնը, կորկոտի տոնը: Այսպիսով, թե´ մեր ազգային խոհանոցն ենք պահպանում, թե´ աշխուժացնում ենք մշակութային կյանքը համայնքներում»:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ շրջկենտրոններում սեպտեմբեր ամսից երաժշտական դպրոցները կվերակազմակերպվեն արվեստի դպրոցների, որպեսզի արվեստները մյուս ճյուղերը եւս զարգանան' կախված տվյալ գյուղական համայնքում առկա ներուժի:

Քանի որ շրջաններում հաճախ հանդիպող է մասնագետի պակասի խնդիրը, ՄԵ նախարարությունը պատրաստ է աջակցել, խրախուսել այն մասնագետներին, ովքեր ցանկանում են գալ ու աշխատել: «Մենք պատրաստ ենք պայմանագրային հիմունքներով ծրագիր իրականացնել: Ես այսօր Քարվաճառում տեսա հրաշալի երեխաներ, եւ եթե կլինի պարուսույց, ով ցանկություն կունենա գալ այստեղ եւ նրանց հետ աշխատել, մենք պատրաստ ենք պայմանագիր կնքել, միայն թե պայմաններ ստեղծենք զարգացման համար»:

Արցախի մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը կարեւորում է ինչպես մշակութային կյանքի ակտիվացումն Արցախում, այնպես էլ մշակութային Արցախն աշխարհին ներկայացնելը:
«Մշակութային միջազգային ինտեգրումը մեր կարեւորագույն ծրագրերից մեկն է, եւ տարբեր համույթներ Արցախից հաճախ են ելույթ ունենում արտերկրում: Ինչպես նաեւ, Արցախում իրականացվում են միջազգային սիմպոզիումներ' այդպիսով Արցախի մշակութային արժեքները հասանելի դարձնելով ողջ աշխարհին», ամփոփեց մեր զրուցակիցը:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Պարոն վարչապետ, ներկայացրե՛ք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը. Տեսանյութ Ո՞ւմ է ներկայացնում Պյոտր Սվիտալսկին մեր երկրում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կարող է՝ Սվիտալսկին զանգել, լացել է. Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը դուրս եկան ոստիկանության շենքից Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Սպասում ենք Ադեկվադի տղաներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՈՒՂԻՂ) ԼԳԲՏ համայնքի պաշտպանի պաշտպան Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվատ»-ի անդամներին Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. Ժոզեֆ Դոլը՝ Փաշինյանի կոչի մասին Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և «Ադեկվատ» նախաձեռնության մի քանի այլ անդամների բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ) Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով. Լևոն Երանոսյան Լոռիում վաղը գազ չի լինի Հրապարակվել է ԵՄ-ՀՀ գործընկերության իրականացման զեկույցը Աննա Հակոբյան ջան, տեր կանգնեք ձեր խմբագրությանը, ձեռքից գնում է... Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում Ճեպազրույց՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Ադրբեջանի կողմից Մխիթարյանի ու հայկական ծագում ունեցող երկրպագուների նկատմամբ քայլը ՀՀ ԱԳՆ-ն համարում է ռասիզմի նոր դրսևորում Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի «Իրատես». Կառավարությունում էլ համաձայն չեն եղել Փաշինյանի երեկվա կոչերին «Ժամանակ». Ո՞վ է այն միակ դատավորը, ում հաջողվել է աննախադեպ հաջողություն գրանցել «Փաստ». Քանի՞ երկիր կա, ուր գործադիրի ներկայացուցիչը կոչ է անում ճնշել դատական իշխանությանը «Ժողովուրդ». Նախարարությունը «Գարդասիլ 4»-ի ներդրման համար դրամաշնորհ է ստացել «Հրապարակ». «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս» «Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը «Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել «Ժողովուրդ». Բակո Սահակյանը տվել է անհրաժեշտ պատասխաններ` հանդարտ, իրեն բնորոշ ձևով «Հրապարակ». ԲԴԽ անդամի հայտարարությունը տարբերվում է կառույցի դիրքորոշումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan