Արամ Համփարյանը հարցադրում է ուղղել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

Արամ Համփարյանը հարցադրում է ուղղել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը հարցադրում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին’ ցանկանալով պարզել, թե Միացյալ Նահանգներն ինչ արժեքներ է կիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին Համփարյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում’ պատասխանելով Ուորլիքի ավելի վաղ արված գրառմանը:

Ջեյմս Ուորլիքը, մասնավորապես, նշել էր. «Հայստանի և Ադրբեջանի նախագահները մասնակցում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. մեր ընդհանուր արժեքների և նպատակների ազդեցիկ հաստատում»:

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից և ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում