AM | RU
USD
EUR
RUB

Նվերներ Դադիվանքի դպրոցի աշակերտներին` նոր ուսումնական տարվա մեկնարկին

 

«Նոր ուսումնական տարվա մեկնարկին չէի ցանկանում դատարկաձեռն այցելել աշակերտներիս», պատմում է ԼՂՀ Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սաթինե Քալանթարյանը, ով Դադիվանքի դպրոցում աշխատում է անցած ուսումնական տարուց:

Ըստ մեր զրուցակցի, նախորդ ուսումնական տարվա ընթացքում ինքն աշակերտների հետ աշխատելիս նկատել էր, որ շատ երեխաներ գրենական պիտույքների եւ դպրոցական հագուստի կարիք ունեն: «Վեց հոգանոց դասարանում, օրինակ, չկարողացա ստուգողական աշխատանքների համար տետրեր հավաքել, ի վերջո ինքս եմ գնել տետրերը», հիշում է ուսուցչուհին:

Ամառային արձակուրդների ընթացքում դպրոցի ուսուցչուհին դիմել է մի շարք պաշտոնյաների' երեխաների համար գրենական պիտույքներ գնելու համար աջակցություն ստանալու նպատակով:
«Մի շարք պաշտոնյաների եմ դիմել, սակայն իմ նամակին արձագանքեց միայն ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար պարոն Վահրամ Բաղդասարյանը: Ու հենց նրա աջակցության շնորհիվ հնարավոր եղավ Դադիվանքի աշակերտներին նվերներ փոխանցել»:

Դպրոցի աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկին տրամադրվել են գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակներ, վերնաշապիկներ ու քաղցրավենիք:
Երիտասարդ ուսուցչուհին անձամբ ճանաչում է գյուղի բոլոր ընտանիքներին եւ նվերներ գնելիս հաշվի է առել յուրաքանչյուր երեխայի ու տվյալ ընտանիքի կարիքները:

Նվերները երեխաներին հանձնվել են սեպտեմբերի 8-ին:

Բացի Դադիվանքի դպրոցում աշխատելը, Ս. Քալանթարյանը անգլերեն լեզու է դասավանդել նաեւ Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ ու Չարեքտար համայնքների դպրոցներում: Ուսուցչուհին գիտի, որ վերոնշյալ երկու համայնքների դպրոցների աշակերտները եւս սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, եւ նմանատիպ նվերների անհրաժեշտություն նաեւ այնտեղ կա:

«Շնորհակալ եմ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին' օժանդակության համար: Նաեւ հույս ունեմ, որ հաջորդ անգամ հնարավորություն կունենամ նվերներով այցելել Չարեքտար ու Նոր Մանաշիդ համայնքների դպրոց եւ ուրախություն պարգեւել նաեւ այդ դպրոցներում սովորող աշակերտներին», ընդգծեց մեր զրուցակիցը:

Տեղեկացնենք, որ այս ուսումնական տարում Դադիվանք համայնքի դպրոց է հաճախում 23 աշակերտ, որոնցից 3-ն առաջին դասարանցի են:

Դպրոցն անցած ուսումնական տարում շրջանավարտ չի ունեցել:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
«Վարձկանների զանգվածային կիրառումը տապալեց Ալիևի՝ Ղարաբաղը «վերադարձնելու» ծրագիրը»․ Լապշին Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս. Արման Թաթոյան ՊԲ-ն հրապարակել է ևս 43 զոհի անուն Իրանի տարածքում անօդաչու է ընկել. IRNA Որ դեպքում Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում Բաքվի բռնապետը Իրանի ներսում ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբեր. Ոսկանյան Ակցիա՝ ԵՄ դեսպանատան առջև՝ Արցախի ճանաչման պահանջով «Ադրբեջանն Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունների համար դառնում է ուրիշի շահերի սպասարկման գործիք»․ ռուս ռազմական փորձագետ Հայոց սահմանը պահող նորօրյա հերոսները Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը. ՀՅԴ «Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1234 դեպք «ԼՂ-ում պատերազմ չէ, այլ հայ ազգի վերացում». ռուս պատգամավոր Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ խոսնակ Արցախի ՊԲ-ն խոցել է թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը. «Դիզակ թերթ» Ադրբեջանում թալիշների և լեզգիների դեմ նախատեսվում են լայնածավալ պատժիչ գործողություններ․ Talyshistan Times «Իրատես». Համացանցում ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը «Փաստ»․ Հասարակության համախմբումն ու ռեսուրսների արդյունավետ կիրառումն առաջնային նշանակություն ունեն «Ժողովուրդ»․ Ալիևին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ «Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ-ում հնարավոր է եռակողմ հանդիպում ունենա «Հրապարակ». Ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային արտոնություն կսահմանվի «Փաստ». Ինչ ներքին հարցեր է փորձում լուծել Ալիևը «Փաստ». Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները դեսպաններին են ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը (Տեսանյութ) Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը. «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. Շարմազանով Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում Տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Հոկտեմբերի 17-ին Մարտունիում հրթիռակոծության հետևանքով մեկ քաղաքացի է սպանվել. ՄԻՊ Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին «Իրական գազաններ». Ովքե՞ր են Lեռնային Ղարաբաղի դեմ կռվող վարձկանները Ոչնչացվել է ադրբեջանական ծանր հրետանու բրիգադի շտաբի պետը Մնացականյանը ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է՝ Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan